ԱՐԻԱԴՆԱ ԷՖՐՈՆԻ ՆԱՄԱԿԸ ՄՈՐԸ` ՄԱՐԻՆԱ ՑՎԵՏԱԵՎԱՅԻՆ
Այսօր վաղ առավոտյան ես լսեցի, թե ինչպես են կռունկները չվում: Ես մոտեցա պտուհանին ու տեսա, թե ինչպես էին նրանք թռչում լուսաբացի աղոտ երկնքում, և հետո արդեն չկարողացա քնել, անընդհատ մտածում էի: Թե ինչու քեզ գրեցի այս կռունկների մասին` ինքս էլ չգիտեմ: Բացեցի քո նամակն ու դա հիշեցի: Հավանաբար կա մի ինչ-որ թաքուն, իսկ գուցե բացահայտ նմանություն քո ձեռագրի և այդ խոշոր, ուժեղ թռչունների թռիչքի միջև, որոնք մշտապես տրոհված են հյուսիսի ու հարավի, ձմռան ու ամռան արանքում, թռչուններ` առանց միջին գոտիների և կյանքի ոսկե միջինի:
Ինչպես եմ ես սիրում նրանց ճիչը լուսաբացի կամ մթնշաղի մշուշի մեջ, և նրանց ձիգ-տատանվող ուրվագիծը, և այն վերջինին` ուժգին, տարածության մեջ անաղմուկ թևաբախումներով, որով հետապնդում է լույսին…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...