Խաչատուր Աբովյան. «Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես»;
Ասենք բլբյուլի լեզուն քաղցր ա, վերու հավին (խոխոբին), սիրամարգին աստված գեղեցիկ գույն, սիրուն թևեր ու բմբուլ ա տվել: Ասենք` վարդը շատ գովելի ա, բաս ընչի՞ չի մանիշակը իր ռանգը, իր հոտը նրան տալիս: Մի՞թե վարդին տեսնողը մանիշակին չի՛ սիրիլ: Սարի անհոտ ծաղիկն էլ իրան տեղը, իրան փառքը վարդի հետ չի՛ փոխիլ: Մի՞թե բլբյուլի լսողը կանարեյկին էլ չի՛ պետք պետք է պահի: Ամեն բան իր գինն ունի. Շաքարեղենը քաղցր ա, ամա հացի տեղը ե՞րբ կբռնի: Շամպանսկի գինին անուշ ա, ամա ի՞նչ անես, որ մեր երկրումը չի՜ դուրս գալիս, մեզ թանկ է նստում: Ասենք` ջավահիրը, ալմազը շատ ջուհար ունի, շատ մեծ գին, ի՞նչ անես, որ նրանով տուն շինիլ չի՛ կարելի, ամեն մարդի ձեռք չի՛ ընկնում: Ասենք` հարևանդ հարուստ ա, օրը տասը տեսակ կերակուր ա ուտում, ձեռքդ որ չի՛ հասնի, պետք է քո հացն է՞լ դեն քցես:
Ա՛խ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլնի, մարդ ընչի՞ նման կըլնի: Մեկ ազգի պահողը, իրար միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի՜ր, հավատդ ուրացի՜ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե ո՞ր ազգիցն ես: Ինչ քաղցր, պատվական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մոր կաթը նրա համար շաքարից էլ ա անոշ, մեղրից էլ: Մեր կաթն էլ որ ծախենք, առնող չի՛ ըլիլ: Մեր աչքը որ հանենք, ուրիշին տանք, ուրիշը կարելի՞ ա դնել տեղը: Մեր օրորոցի վրա մեր լեզվով մեզ նանիկ ասեցին, է՛ն էլ ա մեր միտքը չի՜ պետք է ընկնի՞: Ասենք` նոր ապրանք շատ ես առել, հինը պետք է դե՞ն ածած: Էն վայրենի ազգերն էլ իրանց սոպռ լեզուն աշխարքի հետ չե՛ն փոխիլ: Հո լսել ես շատ անգամ մուզիկի ձեն, ասա՛, քո սազն ու բայաթի՞ն ա քեզ դիր գալիս, թե՞ էն: Էնպես մարդ կա` տասը-տսնհինգ լեզու գիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լավ աշի, իր ազգի հետ խոսալիս ամոթ ա համարում կամ ուրիշ լեզվով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետը խառնի: Խառնի՛ր քո սիրեկան խաշի հետ ձուկը, շաքար, կանֆետ (շաքարեղեն), չամիչ, չիր, խիզիլալա, տե՛ս, ի՞նչ համ կունենա:
Ախր ո՞վ ա լսել, թե ծծմոր կաթը մոր կաթիցը լավ ըլի: Էսքան խառը լեզվի հետ դու էլ որ քո փրոքուլիվաթսան, մրոքուլիվաթսան ես խառնում, ախր դրանից ի՞նչ համ դուս կգա: Էլ ավետարան, գիրք, ժամասացությունի՞նչ կհասկանաս:
Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անումին մեռնի՜մ, ձեր արևին ղուրբա՜ն. տասը լեզու սովորեցե՛ք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք:
Խաչատուր Աբովյան «Վերք Հայաստանի», Երևանի համալսարանի հրատարակչություն, 1981թ.,
Մեծ լուսավորիչ, գրող, մանկավարժ, հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը ծնվել է Քանաքեռ գյուղում: Սովորել է էջմիածնի վանքի դպրոցում, ապա մեկնել է Թիֆլիս և մի մասնավոր ուսումնարանում առժամանակ ուսանելուց հետո ընդունվել է նորաբաց Ներսիսյան դպրոց: Ավարտելուց հետո վերադարձել է Էջմիածին և ստանձնհլ կաթողիկոսարանի քարտուղարի ն թարգմանչի պաշտոնը:
1829 թ. էջմիածին է գալիս Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի արշավախումբը՝ Արարատի գագաթը բարձրանալու նպատակով: վերելքին, որպես թարգմանիչ, մասնակցում է նաև քսանամյա Աբովյանը: Նա աոաջիններից մեկն է, որ ոտք է դրել սուրբ լեռան կատարին:
Պարրոտի վրա մեծ տպավորություն է թողնում հայ երիտասարդը իր կրթվածությամբ և իմացություններով: Նրա օգնությամբ Աբովյանը 1830 թ. ընդունվում է Դորպատի համալսարան՝ որպես ագատ ունկնդիր: Համալսարանում սովորելով վեց տարի՝ ստանում է հիմնավոր կրթություն:
:
1837 թվականին Աբովյանը նշանակվում է Թիֆլիսի նահանգական դպրոցների տեսչի պաշտոնակատար և պատմության ու թվաբանության ուսուցիչ: Աբովյանը մեծ լուսավորիչ էր, այսինքն՝ առաջադիմության միակ ճանապարհը տեսնում էր մարդկանց կրթելու, լուսավորելու, ազգային-հայրենասիրական գիտակցությունը արթնացնելու մեջ: վարելով նախ Թիֆլիսի նահանգական, ապա Երևանի գավառական դպրոցների տեսչի պաշտոնը նա ուզում էր իրագործել իր այդ լուսավորական ծրագրերը: Բայց նրա բոլոր նախաձեռնությունները մնում են անկատար հանդիպելով ցարական իշխանությունների և հայ հետամնաց կղերականության դիմադրությանը:
Հիասթափված ու դաոնացած այդ ամենից՝ Աբովյանը պատրաստվում էր Երևանից մեկնել Թիֆլիս՝ ստանձնելու Ներսիսյան դպրոցի տեսչի պաշտոնը: Բայց 1848 թ. ապրիլի 2-ին՝ վաղ առավոտյան, նա դուրս է գալիս տնից և այլևս չի վերադառնում: Մինչև այսօր էլ չի հաջողվել պարզել նրա անհետացման հանգամանքները:

Комментарии
Отправить комментарий