Հայկական Լեռնաշխարհ
Հայկական Լեռնաշխարհը եւ Հայաստանը սկսվում է ՀԵՆՑ Լեռնային Կիլիկիայից եւ Հայկական Տավրոսից: Դասական հունահռոմեական պատմիչները հենց Հայաստանի Ծոց էին անվանում Ալեքսանդրետի ծոցը:
Սխալ է Հայաստան համարել միայն Մեծ Հայքի տարածքը (որի Մեծ բառի իմաստը այս պարագայում նշանակում է Հայաստանի ՄԵԾԱԳՈՒՅՆ, եւ ոչ ամբողջական, մասը), ակնհայտորեն մեր դասական պատմիչները եւ աշխարհագետները Փոքր Հայքը, Հայոց Միջագետքը համարել են Հայատանի անբաժանելի մաս: Պապ թագավորը նույնիսկ սպառնացել է պատերազմել հռոմեացիների դեմ եթե վերջիններս չվերադարձնեն այս տարածքները Հայքին:
Սա նույնիսկ իմացել եւ հաշվի են առել բրիտանացիները եւ ամերիկացիները եւ 1919 թ. Փարիզի խաղաղության վեհաժողովում առաջարկել են որ Հայաստանի Հանրապետությունը բաղկացած լինի Մեծ Հայքի, Փոքր Հայքի եւ Կիլիկյան Հայաստանի (որտեղ 300 տարի գոյատեւել է վերջին հայոց պետական միավորը) տարածքից:
Գևորգ Ղազարյան
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...