ԿԱԹՈՂԻԿԵ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ 
Կաթողիկե Սբ. Աստվածածին եկեղեցին (XIII դ.)՝ կանգուն հայկական եկեղեցի է Հայաստանի Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղում։
Այն բավական ընդարձակ, դրսից քառակուսի, ներսից խաչաձև, չորս անկյուններում կրկնահարկ ավանդատներով գմբեթավոր կառույց է: Եկեղեցու ներսի պատերին եղել են որմնանկարներ:

1976 թ. կատարվել են միջնադարյան այս համալիրի վերականգման աշխատանքներ: Կաթողիկեի պատերը ամրացվել են, թափված քարերը վերաշարվել: Նորոգվել է եկեղեցու գմբեթը: Նախատեսվում էր ամրացնել գավթի պատերը, ամբողջացնել գավթի անկյուններում կառուցված փոքրիկ մատուռները:
Եկեղեցին գործող չէ, Ս. Աստվածածնի վերափոխման տոնի օրը, այս եկեղեցու ուխտի օր:

696 թվականին Եղիպատրուշ գյուղում է ծնվել Ամենայն Հայոց կաթողիկոս Եսայի Ա Եղիպատրուշեցին։ Գահակալել է 775-788 թվականներին։ Գյուղի անվան հիշատակությունն էլ վերաբերում է հենց այդ կաթողիկոսին և պատմագրության մեջ հիշվում է մինչև 1644 թվականը։ Նրա ժամանակներում գյուղի կենտրոնական մասում կառուցվել է ընդարձակ պալատ, որի պատերից մեկի որոշ հատվածը ներկայումս գյուղացիներից մեկի պարսպի մաս է կազմում։ 13-րդ դարի սկզբներին այստեղ շինարարական գործունեություն են ծավալել տարածաշրջանի նոր տերերը՝ Վաչուտյանները։ Քուրդ Ա Վաչուտյանը և իր կին Դսեղի Գրիգոր Մամիկոնյան-Համազասպյանի դուստր Խորիշահ իշխանուհին կառուցել են Թորոս Թորամանյանի բնորոշմամբ ժամանակաշրջանի լավագույն կենտրոնագմբեթ կաթողիկե եկեղեցին և գավիթը։ Եկեղեցին և գավիթը մեր օրերն էին հասել կիսավեր վիճակում։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցել է Վաչուտյանների տոհմական ճարտարապետներից Մխիթարիչ Օշականցին։ Նա նույն տոհմի մեկ այլ ճարտարապետի՝ Տեղերը կառուցած Աղբայրիկի ժամանակակիցն է։

Միայն Տեղերի և Եղիպատրուշի եկեղեցիների գավիթների կտուրների վրա են զանգակատուն-եկեղեցիներ կառուցված (երրորդ հարկ)։ Ընդ որում, Տեղերում երրորդ հարկի զանգակատները կառուցվել են գավթի կտուրին շքադռան կողմից, իսկ Եղիպատրուշում՝XIII դարի գավիթներից Սբ. Աստվածածին եկեղեցու գավիթը տարբերվում է աչքի ընկնող հավելումով: Գավթի և կաթողիկե եկեղեցու միացման մասում, գավթի կտուրի երկու անկյուններում, կրկնահարկ ավանդատուն-խորանների վրա կառուցված են երկու փոքր մատուռներ:։ Կառուցողական այս նորույթը երկու եկեղեցիների համար մնացել է եզակի։ Միայն եկեղեցին կառուցող ճարտարապետին էր իրավունք վերապահվում եկեղեցու մոտ խաչքար կանգնեցնել։ Եկեղեցուց հարավ վեհորեն կանգնած են մոտ 3,5 մետր բարձրությամբ երկու որմնափակ խաչքարեր։ Խաչքարերից յուրաքանչյուրի նախշերը տարբեր են, դրանց փոսիկները ներկված են եղել գորշ կարմիր գույնով։ Այժմ գույները խամրել են, և դրանց հետքն է միայն նախշափոսերի մեջ մնացել։ Որմնափակ խաչքարերի գլխամասային կապող քարի վրա փորագրված է. «զՄխիթարիչս Աւշականեցի որ ձեվայցուց յիշէ»։ «Ձևայցուց» բառը այստեղ գործածվել է նախագծող-ձևող-քանդակողի իմաստով։

Գավիթ – Արևմտյան կողմից եկեղեցուն կից կառուցվել է ընդարձակ գավիթը: Գավթից կանգուն են միայն հյուսիսային և արևմտյան շքադռան պատերը: Բացի շքադռնից` գավիթը մուտք ունի նաև հյուսիսային պատի կողմից: Գավթի պահպանված մնացորդները թույլ են տալիս ասելու, որ այն պատկանում է քառասյուն գավիթների տիպին:
Գավիթն այժմ ամբողջովին փլված է, իսկ Կաթողիկե եկեղեցու, ինչպես նաև գավթի պատերին շինարարական որևէ արձանագրություն չի պահպանվել:
Թվագրված արձանագրությունը թույլ է տալիս ասելու, որ Կաթողիկե եկեղեցին կառուցվել է XIII դարի սկզբին Արագածոտնի, Նիգ-Ապարանի տեր Վաչուտյան իշխանական տան հիմնադիր Վաչե Վաչուտյանի օրոք: Գավիթը կառուցվել է XIII դ. 20-ական թ. վերջերին ամենայն հավանականությամբ Քուրդ Ա. Վաչուտյանի կողմից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...