ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆ
1965թ. ԱՅՍ ՕՐԸ ԾՆՎԵՑ ՀԵՐՈՍԸ՝Գետաշենի արծիվը
«Վախենում եք մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնել: Հողի ու ազգի: Ես ոչ մի անգամ Երևանի օդանավակայանում չեմ իջնի ասելով` Գետաշենը հանձնեցինք: Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով»:
Թաթուլ Կրպեյան

ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿՆ ԵՄ, ՀԱՅԱՍՏԱՆ
Ես քո զավակն եմ, Հայաստան,
Դրա համար եմ... հայ այսքան:
Հավերժ զինվորն եմ հայոց տան,
Ես քո զավակն եմ, Հայաստան:
Իմ զարմանալի բարությամբ,
Թշնամու հանդեպ չարությամբ,
Իմ այս մարդասե՛ր հայությամբ՝
Ես քո զավակն եմ, Հայաստան:
Լինելով այդքան ազգային,
Սիրում եմ արդա՛ր ազգերին,
Բայց քո ծառա՜ն եմ և գերին,
Ես քո զավակն եմ, Հայաստան:
Իմ քնարական երգերով,
Իմ հին-հայկական վերքերով,
Իմ կատակներով, գրքերով՝
Ես քո զավակն եմ, Հայաստան:
Ինչ էլ անում եմ, իմ անգին,
Մի խոսք է ասում իմ հոգին.
«Իսկ դա օգո՞ւտ է իմ երկրին...»:
Ես քո զավակն եմ, Հայաստան:
Միայն քե՛զ համար մեռնեմ թող:
Ու երբ որ հանգչեմ, իջնեմ հող,
Թող շիրիմիս գրվի... լոկ մի տող.
«Ես քո զավակն եմ, Հայաստան»:
Արամայիս Սահակյան


Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում: Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ: Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ: Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը: Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում: Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր,ՀՅԴ անդամ:

1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ: Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների:Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին: Թաթուլն ասում էր. -Ինչո՞ւ եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...: Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն...»:Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...