Հայոց ՄԵԾ ԵՂԵՌՆԻ արտացոլումը Վալերի Բրյուսովի գործերում:
Վալերի Բրյուսովը հայ ժողովրդի պատմությունն ու պոեզիան ուսումնասիրելիս գրել է Հայաստանին նվիրված մի շարք ոգեշունչ բանաստեղծություններ: Ոգեկոչող խոսքերով դիմելով հայ ժողովրդին՝ նա հավատով լեցուն գրում է, որ հայերին հատուկ է անկոտրում ոգի, պայքարի կամք և անսպառ կենսունակություն: Առաջին իսկ՝ «Հայաստանին» (1915) ստեղծագործության մեջ Վ. Բրյուսովը խոստովանում է, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ «շիրիմ» է որոնել, բայց՝
… Լոկ աշխարհ գտա միշտ ստեղծարար.
Զնգացին բացվող օրվա պես պայծառ
Հին-հին օրերի սրինգները վես,
Եվ մահվան դաշտը դարձավ ծաղկավառ:
Այդ ձայնն էր ո՛չ թե մեռած, հի՜ն ասքի,
Այլ անմահ սիրո՝ լի ողջույնով ժիր.
Եվ դաշտերը մի որոտմունքով զիլ
Կոչ հղեցին ինձ խոր ու սրտագին,
Եվ կոչն այդ ահեղ ավետեց, – ապրի՛ր…
… Հայաստա՛ն, այսօր ձայնըդ հնուցվան
Թարմաշունչ հով է – ամառվա տոթին.
Եվ այնքա՜ն շարժուն, և կայտա՜ռ այնքան,
Որ այդ, անձրևից թեք հասկի նման,
Ուղղում եմ ահա ես ինձ վերստին:
Հայ ժողովրդի ապագայի նկատմամբ մեծ հավատով է տոգորված «Հայերին»
(1916) բանաստեղծությունը: Հեղինակը պատմում է Հայաստանի անցյալի մասին,
թե ինչպես հայ ժողովուրդը դիմակայեց աշխարհի «Հազար հողմեր մահահնչյուն»՝
երբեք չկորցնելով հույսը, մնաց և պահեց իր սրբությունները և այժմ թափառող ցեղերի ամբոխի մեջ Հայաստանը հպարտորեն կրում է իր «բազմադարյան պսակը»:
Բանաստեղծը վստահ է, որ՝
Տիգրանի ազգը հաղթական
Հողմից, մուժից դուրս կգա հար, –
Հանուն սիրո անապական
Ու սխրանքի նոր ու պայծառ, –
և կվերածնվի նոր կյանքի համար:
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...