ՔԵԶԱՆԻՑ ՀԵՌՈՒ
Մի նայիր այդպես՝
Իմ աչքերին օտար,
Ուր լողում է տառապանքը մի հին ազգի...
Սեղմիր ինձ կրծքիդ,
Ջերմագին այնպես,
Որ մոռանամ ջերմությունը հայրենիքիս...
Համբուրիր ինձ այնքան ուժգին,
Որ ամեն վայրկյան
Շրթերիս չթառի «Հայաստան» բառը...
Սիրիր ինձ, սիրիր մեղմ ու քնքույշ, անմնացորդ,
Որ չզգամ բուրմունքը հայրենի հող ու ջրի
Եվ չարտասվեմ ես կրկին...
Մի նայիր այդպես՝
Իմ աչքերին օտար,
Ուր լողում է տառապանքը մի հին ազգի...
Սեղմիր ինձ կրծքիդ,
Ջերմագին այնպես,
Որ մոռանամ ջերմությունը հայրենիքիս...
Համբուրիր ինձ այնքան ուժգին,
Որ ամեն վայրկյան
Շրթերիս չթառի «Հայաստան» բառը...
Սիրիր ինձ, սիրիր մեղմ ու քնքույշ, անմնացորդ,
Որ չզգամ բուրմունքը հայրենի հող ու ջրի
Եվ չարտասվեմ ես կրկին...
Եվ ինձ հանիր հունից,
Վրդովիր այնպես,
Որ վերանա պատկերը
Սեգ սարերի մեր քարքարոտ
Բռնիր ձեռքս, սեղմիր այնքան ամուր,
Որ չտանեն ինձ
Վայրագ հողմերն անծանոթ...
Վրդովիր այնպես,
Որ վերանա պատկերը
Սեգ սարերի մեր քարքարոտ
Բռնիր ձեռքս, սեղմիր այնքան ամուր,
Որ չտանեն ինձ
Վայրագ հողմերն անծանոթ...
Ա՜խ, իմ հեռավոր,
Իմ երազ, իմ սեր.
Քեզանով եմ դիմացել
Եվ դիմանում եմ
Թեկուզ օտարացած՝ երկար դարեր...
Իմ երազ, իմ սեր.
Քեզանով եմ դիմացել
Եվ դիմանում եմ
Թեկուզ օտարացած՝ երկար դարեր...
Սոնա Սերոբյան
Комментарии
Отправить комментарий