ԳԱՐՈՒՆ Ա ՁՈՒՆ Ա ԱՐԵԼ...
Գարուն էր: Չեկած ամառ`
Փուլ եկավ երկնակամար,
Ձյուն մաղեց մեր բաց գլխին,
Ձյուն մաղեց` կրակի՜ պես...
-Գարուն ա, ձուն ա արել.Պ.Սեւակ
Այս գարունից անմոռւկի բույր է գալիս,
Լուռ բողոքի ու լուռ լացի ձայն է գալիս,
Այս գարունից նախնյաց ոգու ո ւ կարոտի կանչ է գալիս,
Այս գարունից,իմ կարծիքով,արդարության հոտ է գալիս...
Այս գարունը որքան նման,այնքան տարբեր է գարունից,
Որ եղել է մի դար առաջ,այն գարունից,որ այդպես էլ չեղավ ամառ
Ծնված ո ւ դեռ նոր ծնվելիք քանի՜միլիոն հայի համար:
Ու տարբեր է գարուններից,որ ծաղկել են այդ դարի մեջ...
Այս գարունից հայի կամքի,միասնության կոչ է գալիս,
Ողջ մարդկության սթափ մտքի,մարդ մնալու հույս է գալիս:
Այս գարունից անմոռուկի բույր է գալիս...
ՄԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆ
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...