Сообщения

Сообщения за январь, 2021
Изображение
  Մնձուր (գետ) Մնձուր (Մունջուր), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի աջ վտակը։ Սկիզբ է առնում Մնձուրի լեռների հարավային լանջերից՝ մոտ 2780 մ բարձրությունից։ Երկարությունը մոտ 163 կմ է։Ջրի ծախս 87 մ³/վ։ Հոսում է անդնդախոր, անտառապատ նեղ կիրճով և Խարբերդի դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, վարարումը՝ ապրիլ-մայիսին։ Ջրերն օգտագործվում են ոռոգման նպատակով։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение
  Բոլոմորի (գետ) Բոլոմորի, գետ Թուրքիա Թունջելիի մարզ Երկարություն 69 կիլոմետր , Արածանիի ավազանում։ Գոյանում է 14 ձորերից հոսող գետակներից, որոնք սկիզբ են առնում Բյուրակն-Մնձուրյան լեռնահամակարգի Բաղրբաբա, Ղուզլուջան, Տուժիկ, Սել լեռների սառնորակ աղբյուրներից և միանալով Սաղան ու Պայազիտ գետերի մոտ՝ թափվում են Մնձուրի գետը։ Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Изображение
  Քաջքար լեռ Լեռնաշղթա Արևելապոնտական լեռներ Բարձրությունը ծովի մակարդակից 3932 մ Քաջքար,Խաչեքար,Կաջքար,Վարշամաբեկ, Կաչկար, Վերչենիկ,,Քաջքարա լեռ, լեռնագագաթ Պոնտական լեռնահամակարգում,Խաղտյաց (Պարխարյան) լեռներում,Խոտըջրի շրջանում։ Համանուն լեռը,որը Խաղտյաց լեռների ամենաբարձր գագաթն է (3706 մ), գտնվում է Համշեն ավանից մոտ 16 կմ արևելք,Սպեր գյուղաքաղաքից 23 կմ հյուսիս։ Սրա վրա է գտնվում Խաչքար վանքը,իսկ լեռնագագաթից ոչ հեռու,մի բլրի վրա կա Սուրբ Սարգիս մատուռ։ Թուրքիա Ռիզեի մարզ
Изображение
  Իմ աչքերը միշտ Տիրոջն են նայում, որովհետև Նա պիտի հանի իմ ոտքերը որոգայթից: Սրտիս նեղությունները շատացան. իմ վշտերից ինձ դուրս հանիր: Իմ նեղությանս ու տառապանքիս նայիր ու բոլոր մեղքերս ներիր: Սաղմոս 25.15-18 Բարի լու՜յս...
Изображение
 Հալիձորի ճակատամարտ🇦🇲 Ձորը թնդում էր հրանոթների որոտից և թմբուկների զարկից։ Թուրքական զորքերը ալիք առ ալիք մոտենում էին պարսպին։ Սակայն նրանց չէր հաջողվում բարձրանալ պարսպի վրա։ Հայ մարտիկները քաջաբար ետ էին մղում նրանց գրոհները, ջարդում էին վերելակներով ի վեր սողացող թուրքերին, որոնք, կարկտահար վաղահաս թզերի նման թափվում էին սանդուղքների տակ։ #ՄՈՒՇ_ԱԽ
Изображение
  Մնձուրի լեռները--Մնձուրի լեռնաշղթա Թուրքիա ,Թունջելիի մարզ և Էրզինջանի մարզ Լեռնաշղթա Տավրոսյան լեռնահամակարգ Մնձուր, Մեզուր, Մերջան-Մեզուր, Մենձուր, Մզուր, Մընձուր, Մյուզիր, Մնզուր, Մոնզուր, Մուզուր, Մունզուր, Մունձուր, լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում՝ Ներքին Տավրոսի արևմտյան՝ առավել բարձր մասը։ Ձգվում է Եփրատից մինչև Մերջան լեռնագագաթը։ Երկարությունը մոտ 90 կմ է, բարձրությունը՝ 3147 մ (Զիարեթ լեռ)։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, բյուրեղային թերթաքարերից։ Հարավային լանջերը մասնատված են Եփրատի վտակներով։ Մնձուրի հարավային լանջերից սկիզբ է առնում համանուն գետը։ Միջին բարձրություն 3000 մ։ Կազմված է կրաքարերից, մարմարներից, րյուրեգային թերթաքարերից Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից Մնձուրի լեռների կակաչները։ 
Изображение
  Սուրբ լույս լեռ Սուրբ Լույս լեռը համանուն լեռնաշղթայի լեռներից մեկն է։ Լեռնաշղթան սկսվում է Մնձուր-Բյուրակնյան լեռներից և մոտ 80 կմ երկարությամբ ձգվում դեպի հարավ, մինչև Մնձուր և Քղի գետերի միախառնման կետը։ Լեռները հարուստ են խիտ անտառներով ու քարայրներով։ Լանջերը անտառապատ են, խիստ զառիթափ և մասնատված խորը հովիտներով ու կիրճերով։ Զրբաժանային հատվածներում տարածված են լեռնային մարգագետիններ։ Լանջերից հոսում են բազմաթիվ սառնորակ աղբյուրներ։ Սուրբ Լույս լեռն անվանում էին նաև Զավակատուր, Միածին, Միածնում, Սրբլիս, Սուպլուս կամ Սուրբ Լուսա լեռ։ Լեռը ուխտատեղի է եղել տեղացի հայերի համար։ Մինչ այժմ Դերսիմցի քրդերն ու դավանափոխ եղած հայերի սերունդները բարձրանում են լեռան գագաթ և մոմ վառում։ Սրբլուս Սուրբ լույս (Սրբլիս) լեռը
Изображение
Սարվանդիքար բերդ Սարվանդիքար, Սարվանդի Քար, Սարվանի Քար, Սարվան, Սարվանդավ, բերդ Կիլիկյան Հայաստանում, Ամանոսի լեռնանցքում, դժվարամատույց ժայռի գագաթին։ Ուներ բնական ամուր դիրք և հզոր կուրտինա-պարիսպներ։ 12-րդ դարում եղել է Ռուբինյանների իշխանապետության կարևոր ռազմակայան և բաժտուն (մաքսատուն) երկրի հարավարևելյան սահմանում։ 1185 թվականին Սարվանդիքարը խարդախությամբ զավթել է Անտիոքի դուքսը։ Սակայն Լևոն Բ Մեծագործը 1187-ին այն ազատագրել և պարգևել է իր քեռու՝ Պապեռոնի բերդատեր իշխան Վասակ Հեթումյանի որդի Սմբատին։ Վերջինիս հաջորդել է ավագ որդին՝ Ժոֆրի Հեթումյանը, որն աղբյուրներում հիշվում է «քաջամարտիկ զինվոր»։ Ժոֆրի Հեթումյանի մահից (1261) հետո Սարվանդիքարում իշխել է նրա ավագ որդի Կոստանդինը, որն ամուսնացած էր Հեթում Ա թագավորի դուստր Ռիթայի հետ։ Նա վերանորոգել է 1266 թվականի երկրաշարժից ավերված Սարվանդիքարը, առևտրական պայմանագիր կնքել (1271) դրացի խաչակիր ասպետների հետ։ 1276 թվականին Սարվանդիքարի մոտ տեղի ունեցած ճակաատամարտում հայկական զորաբանակը՝ Սմբատ Սպարապետի առաջնորդությամբ, ջախջախել
Изображение
  Ձյուն - Գուրգեն Մահարի Ձյուն նազուն, մեղմօրօր ու խաղաղ՝ Երկնքում մահացած թռչունի Փետուրնե՜ր, փետուրն՜ր նրբամաղ, Ու կարծես սկիզբ ու վերջ չունի: Ինձ տիրել է հիմա մի անուժ, Մի անզոր, ամոքող մաքառում... -Կանցնի այս ձմեռը վաղ թե ուշ, Ու կգա արևոտ նոր գարուն: ...Երկնքում թռչուններ են մեռել, Մաղո՜ւմ են փետուրներ հեռավոր, Սուզվում են մշուշում դաշտ, լեռներ. Ձյուն նազո՜ւն, ձյուն խաղա՜ղ, մեղմօրո՜ր...
Изображение
  Գեղամա Լեռներ ՝ տեսարան Գեղաքարից Ըստ ավանդության՝ լեռները անվանում են ի փառս Գեղամ անունով մի երիտասարդի: Դա հսկայի պես ուժեղ մի երիտասարդ էր, որը սիրում էր Խոսրովանույշ անունով մի աղջկա: Հանուն սիրո նա խոստում էր տվել, որ կդադարեցնի տարեցտարի եկող լեռնային հեղեղները, որոնք հաճախ ավերիչ էին լեռնակից բնակավայրերի համար: Տարիներ շարունակ, ամենօր, Գեղամը, տիղմի սերմերով լի՝ մի մեծ զամբյուղ էր շալակում ուսերին և բարձրանում էր սարը: Հասնելով գագաթին՝ շուռ էր տալիս զամբյուղն ու սերմացնում էր բուսականությունից զուրկ լեռնազանգվածը: Անցան տարիներ, և քրտնաջան աշխատանքները տվեցին իրենց արդյունքը: Մի օր, երբ հերթական անձրևը նորից սկսեց խեղդել լեռնային բնակավայրերը, բոլորը սակայն համոզվեցին, որ հեղեղային հոսքերը այլևս չեն կարողանում անցնել տիղմի պատնեշները: Այդ օրվանից, ի պատիվ բարերար երիտասարդի՝ լեռները անվանում են նրա անունով՝ Գեղամա լեռներ, իսկ հիանալի լեռնային լիճը՝ Գեղամա Ծով (Սևանալիճը):
Изображение
  «Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու… Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից։ Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը… Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ, ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն: Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը: …Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…Մտավորականի համար չի կարող լինել՝ "վերևի-ներքևի" կողմ:Հայրենիքն ամբողջական հասկացողություն է: Իրարհասկացողությա՛ն ճամփա
Изображение
  Гайк Фотуньянц — участник обороны Сарыкамыша Капитан 2-го ранга в отставке Владимир Фотуньянц поделился с Армянским музеем Москвы сведениями о своём дедушке Гайке Фотуньянце, участвовавшем в обороне города Сарыкамыш. Гайк Фотуньянц. Биографическая справка Гайк Авакович Фотуньянц родился в Шуши в 1888 году. Служил в Тирасполе в 56-м Житомирском пехотном полку (на фотографии он в парадном мундире). В 1913 году уволен в запас. По мобилизации 1914 года зачислен в 154-й Дербентский пехотный полк. Гайк Авакович награждён Георгиевским крестом 4-й степени. В декабре 1914 года был тяжело ранен при обороне Сарыкамыша. Эвакуирован в Тифлис, затем — в Петроград. Умер в 1968 году в Ленинграде. Первая мировая война. Кавказский фронт. Сарыкамыш В декабре 1914-го – январе 1915 года в ходе Сарыкамышской операции русская Кавказская армия остановила наступление 3-й турецкой армии под командованием Энвера-паши на сарыкамышско-карсском направлении. В результате боёв в районе населённого пункта Сарыкамыш
Изображение
  Ազգութիւնը ո՛չ ցեղ է, ո՛չ կրոն, ո՛չ լեզու, ո՛չ մշակոյթ, ո՛չ աւանդութիւն: Ազգութիւնը այդ բոլորի գիտակցութիւնն է: ես հայ եմ, որովհետև հայի գիտակցութիւն ունիմ: ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆ
Изображение
  Շիրազի «Հուշարձան մայրիկիս» գիրքը տպագրվել է 50 հազար օրինակով և վաճառվել 30 րոպեում. Երկու ամիս անց, երբ Շիրազը եկել է Լենինական, մի ծեր կին մոտեցել է նրան ու համբուրել ձեռքը. «Դու իմ Աստվածն ես, որովհետև իմ տղեն 5 տարի ինձ ծերանոց էր տարել, քո «Հուշարձան մայրիկիս»-ը կարդացել է, ինձ եկել-տուն է տարել: Ես արդեն երկու ամիս քո ընտանիքի համար մոմ եմ վառում »
Изображение
  Երբ շուրջդ մութ է, մի դժգոհիր դրա համար: Հիշի՛ր, որ Աստղերը մթության մեջ ավելի լավ են փայլում: Եղի՛ր աստղի նման: Որքան շուրջդ եղող մութը զորեղ է, լույսդ այնքան ավելի զորեղ թող ճառագի: Ամեն մարդ մի տիեզերք է : Պետք է փրկել այդ տիեզերքներում ապրող հիվանդ աստղերին: Նշան Աբասյան
Изображение
  Յուրաքանչյուր երեխա, որ ծնվում է, իր հետ բերում է լուրը, որ Աստված դեռ չի հոգնել մարդկանցից։ Ռաբինդրանաթ Թագոր
Изображение
  Այս այն օրն է, որ Տերը ստեղծեց. ցնծանք և ուրախ լինենք նրա մեջ: Սաղմոս 118.24
Изображение
  Աղոթք Ս. Սարգսի բարեխոսության Գերագույն պատվի արժանացար` Բարեխոսելու Բանն Աստծուն, Աղոթքներն ընդունող, Խնդրանքները կատարող Արագահաս Սուրբդ Սարգիս, Բարեխոսիր մեր անձերի համար Քրիստոսի առաջ։ Նրան` Բարձրյալին, վայել է փառք, իշխանություն և պատիվ, Այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, ամեն: Շնորհավորանքներս սիրո հովանավոր Սուրբ Սարգսի տոնի առթիվ: Թող որ Սուրբը բարեխոս լինի ամենքիդ բարօր ու երջանիկ կյանքի համար: Եկեղեցական ասեղնագործ վարագույր՝ Սուրբ Սարգիսը ձիու վրա. թավիշ, մետաղաթել, Թիֆլիս, XIXդարի II կես
Изображение
  Արծիվ, ով միշտ սլացավ բարձունքներում... Շնորհաւոր տարեդարձդ եւ յիշատակդ անմար... Պարզ, հասարակ, բայց ոգեղեն ՀԱՅ... Պատերազմը սոսկ ղարաբաղյան լինել չի կարող, այն պատկանում է ողջ հայ ժողովրդին, և այդ ճշմարտությունը պիտի դառնա մեր առաջնորդն ու ոգեկոչողը. Հրամանատարը մարտական իր կարողությամբ ու գործի նկատմամբ դրսևորած պատասխանատվությամբ պիտի հավատ ու ոգի ներշնչի զինվորներին, որպեսզի նրանք անառարկելիորեն կատարեն նրա հրամաններն ու գնան նրա ետևից: Պետո  Պետրոս Ղեվոնդյան (Պետո), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոսներից։ Ծնվել է 1964 թվականի հունվարի 30-ին: Եղել է Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի տեղակալը։ Զոհվել է 1994 թ-ի փետրվարի 14-ին Քարվաճառի շրջանի Եղեգնուտ գյուղում։ Հետմահու արժանացել է «Արցախի Հերոս» կոչմանը, պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով և ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ ՓԱՌՔԴ ԱՆՄԱՐ ԱԻՐԵԼԻ ՊԵՏՐՈՍ ՂԵՎՈՆԴՅԱՆ, հրամանատար ՊԵՏՈ...Հավերժ փառք:
Изображение
  Հա՛յր երկնավոր, Աստվա՛ծ ճշմարիտ, որ առաքեցիր Քո սիրելի Որդուն մոլորվածիս փնտրելու համար, մեղա՜ երկնքի ու Քո առաջ, ընդունի՛ր ինձ՝ ինչպես անառակ որդուն և հագցրո՛ւ ինձ առաջին պատմուճանը, որից մերկացա մեղքով. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս: ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ Գ (3) Բարի լու՜ յս...
Изображение
  Արթո’ւն կացեք, հաստատո’ւն մնացե’ք հավատի մեջ, քա’ջ եղեք, զորացե’ք: Ձեր ամեն ինչը սիրով թող լինի։ Ա. Կորնթ. 13-14 Բարի՜ լույս, օրհնյալ, ԽԱՂԱՂ և անփորձանք օր ամենքիս 
Изображение
  -Միակ նպատակս է հայրենիքիս օգտակար դառնալ. ահա գաղափարականը, որ զիս կոգևորե և կկանգնե. արդ միայն իրմով կապրիմ, իրմով եմ հաղթական... -Կուզեմ համբուրել այն բոլոր տեղերը, ուր նահատակ մը ինկավ,կամ հերոս մը կոխեց։ Մենք այնքան մեծ ենք, որքան որ հողեն կխմենք մեր զգացումները։ Ամեն ինչ հոդ է։ Դեպի մեր պապերուն... ||Դանիէլ Վարուժան||
Изображение
  ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ... «Եռաբլուր մեր սրբազան գերեզման…» «Ապրելու արժանի չէ միայն իր համար ապրողը։ Թագ ու ձևական իշխանութիւն փնտռում են այն ոչնչութիւնները, որոնք անթագ իշխել, թագաւորել չգիտեն»։ Գ. Նժդեհ