Դվինի արքունի սպանդանոցի առջև մի վաճառական զրույցի էր բռնվել իմաստասերի հետ:

— Ինչո՞ւ եք մորթել տալիս այս հինգ հարյուր ոչխարը,— ասում է վաճառականը:
— Մագաղաթի համար: Միսը կմնա մարդկանց, իսկ մորթիներից խաղախորդները մագաղաթ կպատրաստեն, — պատասխանում է իմաստասերը:
— Եվ այսքան մագաղաթից քանի մատյան կգրվի:
— Մի մեծ գիրք:
— Իսկ արժե՞ գիրք գրել այս հացապակաս տարում: Այսքան մորթիներով կարելի է մի քանի կայթ ցորեն գնել:
— Մարդն ապրում է ոչ միայն հացով, — ասաց իմաստասերը, — հացի պակասից մարդու մարմինն է մեռնում, գրքի պակասից՝ հոգին: Հոգու սովն ավելի կործանարար է, քան հացինը ...
Հացապատում, Հայկ Խաչատրյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...