«Ես ասում եմ՝ ցավը տանեմ մեր ժողովրդի, ծով համբերություն ունի, ապրող ու ապրեցնող ժողովուրդ է, արժանի լինենք իրեն:

Ես ասում եմ՝ դավաճանություն է ժողովրդին ներշնչել, թե ինքը փոքր է ու անզոր: Երեք միլիոն թե երեք հարյուր միլիոն՝ օրհասի պահին պայքարողը շատ-շատ մեկ միլիոնն է: Իսկ մեկ միլիոն անձնուրաց պայքարող ազգն իր միջից կարող է հանել: Ապացուցված բան է:
Մի բան է միայն անհրաժեշտ. սնապարծության և արկածախնդրության փոխարեն` լրջմտություն և պատասխանատվություն: Որպեսզի դուրսպրծուկները կուրծք ծեծելու ասպարեզ չունենան: Որպեսզի ինքնապաշտպանության գործը չվերածվի ինքնասպանության: Էս գործը պետական մոտեցում է պահանջում և ենթադրում է պետականություն: Պահը չկորցնենք, հապաղելը հանցագործություն է, տղերք»:
||Վազգեն Սարգսյան «Էս ի՞նչ եք անում, տղերք»||

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...