«Մեղքը սրա-նրա վրա բարդելով ջվալը չի կարվում: Ազգովի կդառնանք մեղադրող, պահանջող, վատաբանող, ճառ ասող…Ճա՛ռ ասող… Մեր զանգն ո՞վ է կախելու…

Մեր խոսքը մտածմունքից ծնենք, մեր կողմնորոշումը՝ տանջահար մեր պետությունից։ Խելոք մի մարդ ասել է՝ քաղաքականությունը հնարավորության արվեստ է: Թեթևամտորեն չկապկենք սրան-նրան, ուրիշ է մեր ճակատագիրը, այլ են մեր լուծելիք խնդիրները, ծանր է մեր խաչը…Հեշտ ենք կորցնում, դժվար ենք ետ բերում տանուլ տվածը…
Կողքից նայողը կասի՝ հայերը արդեն քանի դար պատրանքներով են ապրում: Պատճառն այն է, որ հաճախ ենք ուրիշի ձեռքին խաղալիք եղել: Մի հինավուրց ժողովուրդ, փորձված, ծեծված մի ժողովուրդ, ժամանակն է, որ իր եղած բարեմասնություններին գումարի իմաստություն:
Մեր վիճակը դեռ չի հասել գիտակցության մեր խորքերը:
…Մեր ապագան բզկտված, չարչրկված այս փոքրիկ հողակտորն է, մեր միակ հույսն է, խնայե՛նք: Խնայենք ինքներս մեզ, խնայենք մերկացած ջղերով այս ժողովրդին…Մտավորականի համար չի կարող լինել՝ "վերևի-ներքևի" կողմ:Հայրենիքն ամբողջական հասկացողություն է:
Իրարհասկացողությա՛ն ճամփան բռնենք…»
||Սոս Սարգսյան||
րարհասկացողություն
/Զվարթնոց/

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...