Сообщения

Сообщения за май, 2019
Изображение
Երբ մերձենում ես Աստվածային գեղեցիկին Ծաղկունք ապրող ապարանյան բնաշխարհի գարնան վերջին օրվա այս բազմաբույր ծաղկած փունջը մեր այգուց....դուք ևս վայելեք սիրելիներ: Ես խնդրեցի ծառին. «Պատմի՛ր ինձ Աստծո մասին»: Եվ այն ծաղկեց»: Ռաբինդրանաթ Թագոր Ամեն անգամ, երբ գալիս է գարունը, մեկը, հիշելով մեծ բանաստեղծին, խնդրում է ծառերին պատմել Աստծո մասին, և դրանք ծաղկում են։ Ուրիշ ինչպե՞ս պատմել Աստծո մասին, եթե ոչ ծաղիկներով, նրբությամբ, փխրունությամբ, ծնունդ տալու ուժով, մշտապես նորանալու ունակությամբ, թարմությամբ, վերածննդով․․․ Իզուր չէ, որ բանաստեղծը հենց ծառերին է դիմում․ ծառերն իմաստուն են։ Միայն նրանք են մինչև վերջ հասկացել կյանքն ու միայն նրանք կարող են սովորեցնել ծաղկել, անշահախնդրորեն բաշխել, միայն նրանք կարող են սովորեցնել բաց թողնել։ Ամեն աշնան հետ նրանք սովորեցնում են բաց թողնելու արվեստը՝ բաց թողնել հինը, չապրողը․․․ Չվախենալ կորստից, չվախենալ անծածկ մնալուց, մշտապես նորի, լավի, ապրողի հույսն ունենալ։ Միայն ծառերը կարող են սովորեցնել ներդաշնակության մեջ լինել հողի ու երկնքի հետ մի
Изображение
Յասաման- Արշալույսի քնքուշ ավետաբեր.... ...Բայց հիվանդ եմ ես, Ու հոգիս միայն Յասամանով է, Որ կբուժեի...    Եսենին Յասաման...Արշալույսի քնքուշ ավետաբեր...Մաքուր,կուսական ...Լուսաբացին   արևի առաջին շողերից արթնանալով , համբույրով  հեզիկ ու երկչոտ , ամբողջովին տրվում ես նրան.....    Եղել է...Երբ մի « հռետորական հարցի » (սիրու ՞ մ է արդյոք ինձ) պատասխանն ստանալու համար տենդագին որոնումների մեջ օրեր եմ անցկացրել պարտեզում....))))   Եվ անսահման երջանիկ ու վստահ էի զգում ինձ , երբ  գտնում էի հինգ ծաղկաթերթով   յասամանի ծաղիկ.... Գտա՜...Ահա և «սպառիչ»  պատասխանն ինձ տանջող հարցի.սիրում է...))))  Իսկ երջանկություն ավետող  ( դժվարությամբ  գտնված)  ծաղկաթերթը խնամքով թաքցնում  էի գրքի թերթերի արանքում կամ՝ ուտում ...))) Կարծում եմ աղջիկներից  շատերն են նման «գուշակություն» արել..))).                       Յասաման(եղրևանի) Եթե խոսեր,ապա  կասեր..))) Բայց առանց խոսելու էլ ,լռությամբ կշշնջա հետևյալը... Սեր....Սիրահարվածություն....Առաջին Սիրո Հուզմունք... Սպիակ Յասաման՝