Սասունցու սերը՝ որպես խոսք, որպես պատկեր ու որպես մեղեդի....
Կարո պապի նամակում, որը գրվել է Մեծ Հայրենականի տարիներին՝ սպասումներով ու կարոտով...
...Ես մուրացիկ չիմ, ըմ հոգի, ու չպիտի տրվիս ինձի իբրև ողորմություն մը: Համբերե, ըմ հոգի: Չպիտի չարենամ, որ ուրիշինն էղնիս, պիտի կամենամ,որ էն սուրբ բան մը,ինչ էրգրավորներ սերը գկոչին նվիրիս մարդու մը, ով պիտի հյուսքերուդ անուշ բույրը հասկընա:Քեզի չպիտի պահիմ որպես կալանավոր մը,ազադ իս, ըմ հոգի...հըզար ու հըզար էրգան ճամփա պիտի գդրիմ ու չըմ գինը պիտի հասնիմ քըզի, թե պիտի խառնվիմ էն դաշտերու կանաչին, որով քեզ մոտ գիկամ:Գարտասվիս, թե քթի տակ գծիծղաս, չըմ գինը,գինամ ամենեն կարևոր բան մը , կիսատ չըն սիրի ըմ հոգի... ու ըմ կարոտ լը, որ գիկա էս թղթերու հետ, լեփ-լեցուն է: Գուզիմ քու բարձր գլուխ երբևէ ցած կախիս ամոթխած արևվուց մինագ: Գուզիմ քու ծաղկավոր լաչակ սև-սև կտորով ոչ մի օր չփոխիս:
Երբ երգիչ գնվագե ուր սիրուն թառը, գձգե լար մը, մյուս լարերուց, կամաց, չլսվող ձեն մը գիկը: Ըմ հոգի, իմ սեր լը քզի էդ թաքուն լարերու հնչյուններու պես գուղարկիմ:Աշխհրքի դեմ չխռովիս:
Աշխարհք քու համառանքին գսպասե ...
Նյութը Հայդուկից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...