ՃԱՆԱՉԻՐ ԻՆՔԴ ՔԵԶ
Ապոլլոնի Դելֆյան տաճարի ճակատին փորագրված այս ասույթի հեղինակն ավանդաբար համարվում է հունական յոթ իմաստուններից մեկը` սպարտացի Քիլոնը:
Ավանդության համաձայն, Սոկրատեսը երիտասարդ հասակում այցելել է Դելֆոս: Նրան հուզել և հրապուրել է այս մակագրությունը: Այն ոչ միայն կանխորոշել է նրա ճակատագիրը` դառնալ փիլիսոփա, այլև կանխորոշել է նրա փիլիսոփայական որոնումների հիմնական ուղղությունները: Սոկրատեսն այն ընկալել է նախ և առաջ որպես մարդու կողմից աշխարհում իր տեղը ճանաչելու կոչ: Մարդը և աշխարհում նրա տեղը ալևս դարձան այն հարցերը, որոնց վրա իր ուշադրությունը կենտրոնացրեց Սոկրատեսը: Նրա փիլիսոփայական որոնումներում տեղի է ունենում շրջադարձ բնափիլիսոփայական հարցերից դեպի բարոյափիլիսոփայական հարցեր:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...