Ողջույն
Ամեն անոնց,որոնք երբեք չգիտցան
Իրենց համար իմ սրտիս մեջ բարձրացած
Սեղանին վրա ծխվող խունկը սրբազան...
...Ամեն անոնց,որոնք իբրև առեղծված
Մը զիս տեսան,աչքիս բոցով և լեզվիս
Լռությունով,և քայլերովս փախչող...
Որոնք գտան իրենց ճամբուն վրա զիս՝
Պտըտեցնող սեր մը անձայն ու անշող...
Անոնց,անուշ էակներուն,այժմ ողջույն
Իմ անցյալիս գեղեցկության մեջ անմահ,
Անոնց ողջույն՝ այս բառերով դողդոջուն...
Իրենցմե բան չեմ ուզեր ես ալ հիմա ,
Զի ստացա, ինչ որ ինձ տալ կրնային,
Զի իրենցմով հիմա շեն է ամային...
ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...