<<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> հուշահամալիր (Ապարան)
************************************************
Կառուցվել է 1979, մայիսի 28
Շինարար Ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան
Հուշահամալիրը կառուցվել է ի հիշատակ Մեծ եղեռնի, Ապարանի հերոսամարտի և Երկրորդ աշխարհամարտում զոհվածների ։ Հուշահամալիրը բաղկացած է երեք առանձին հուշակոթողներից`
1915 Մեծ Եղեռնի նահատակներին
1918 Ապարանի ճակատամարտի հերոսներին
1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում զոհված ապարանցիներին
Հուշարձանը կառուցված է սև տուֆից։
Ապարանցի եւ հարևան գավառներից օգնության եկած աշխարհազորայինների, զինվորների հիշատակին բացառապես Ապարանի ժողովրդի պայքարի արդյունքում խորհրդային տարիներին՝ 1974-1979 թթ., բազմավաստակ ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի նախագծով, կանգնեցվել է սերունդների հիշողությանն ուղղված "Վերածնունդ" հուշարձան-կոթողը։ Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1979 թ. մայիսի 28-ին։ Հուշարձանի կառուցման աշխատանքներին զուգահեռ բարեկարգվել ու կանաչապատվել է շուրջ 7 հեկտար տարածք։ Տնկվել է մոտ 500 եղևնի եւ ավելի քան 500 բարդի։ Հիմնվել են Նշանավոր հյուրերի, Զինակոչիկների, Նորապսակների ծառուղիները։ Արցախյան ազատամարտում զոհված ապարանցիներին հուղարկավորելու համար 1991 թ. ընտրվել է հուշարձանի արևելյան եզրաթումբը, որտեղ տարիների ընթացքում ձևավորվել է գերեզման-հուշահամալիր։ 2000 թ. մայիսի 28—ին "Վերածնունդ" հուշարձանի արևմտյան եզրաթմբի վրա հուղարկավորվել է Ապարանի հերոսամարտի ղեկավար Դրոյի՝ Դրաստամատ Կանայանի աճյունը։ Ճիշտ կլինի, որ այստեղ վերահուղարկավորվեն նաև ճակատամարտի կազմակերպիչներ Սեդրակ Ջալալյանի (թաղված է Դետրոյթում) և Արսեն Տեր-Պողոսյանի (թաղված է Բուխարեստի հայկական եկեղեցու մոտ) աճյունները։ Տասնամյակների ընթացքում Ապարանի հերոսամարտի հուշարձանը վերածվել է Հայրենիքի համար կռված և Հայրենիքի համար ընկած հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...