Երկանք պտտող կանայք: Ապարան: 1965 թ. լուսանկար:
Դարերի պատմությունն իր մեջ կրող ,կենցաղում կիրառվող այս գործիքը մեր գյուղում :պապիկիս տանը պահպանվում է:
Արկանքը նույն երկանքն է, որով հացահատիկ էին աղում: Այն երկու կլոր և իրար վրա դրված զույգ տափակ, բոլորակ, տաշած ,տափակ քարերից պատրաստված գործիք է: Քարերի կենտրոնում անցք էր բացված, և ներքևինի անցքի մեջ ձող էր մտցված: Ներքևի քարի լցնում էին ցորենը (նաեւ բոված) ,որի վրա, առանցքաձողին հագցնելով դնում էին մյուս քարը, որի եզրային մասում բռնակ կար: Դրանից բռնելով պտտեցնում էին վերևի քարը,որի անցքի միջից քիչ-քիչ լցնում էին ցորենը,ինչի արդյունքում հացահատիկը մանրացվում և աղվում էր,ապա դուրս գալիս երկու քարերի արանքից։ :
Հայ ժողովրդական «Աղե, արկանք» աշխատանքային երգն է՝ ավանդված Արցախի հայությունից: Երգում է Լարիսա Սարգսյանը:
Փուշկես տակեն վերջին փուշին
Եկավ տարավ դերանց նուշին,
Էն մին հաբուռ կորեկըն էլ
Բալաս տվավ ծտեն, ղուշին:
Աղե, արկանք, մաղե, արկանք,
Քիզանըմ կա էլա հարգանք:
Իստի հալբաթ, շատ չընք կենալ,
Շատ չընք մնալ, դոն ...
Հալբաթ մի նոր մեզմե հալեն ?
Մի տըղա լուս կը լուսանա: ?,
0

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...