ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱԲԱՅԱՆ
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ ԵՎ ԵՐԿՐՊԱԳՈՒ
24 դեկտեմբեր, 1874 - 18 հոկտեմբեր, 1968

Ծնվել է Գերմանիայի Գոթա քաղաքում: Եղել է գեղանկարչուհի Արմինիա Բաբայանի և դաշնակահար Շուշանիկ Բաբայանի քույրը:
Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում դաշնամուրի դասեր է առել Մ.Իպպոլիտով-Իվանովից, Կոնստանտին Ալիխանովից, համերգներ տվել Անդրկովկասի քաղաքներում, առանձին գրքույկով հրատարակել է Վ.Վիլդերի «Լյուդվիգ վան Բեթհովեն» աշխատության հայերեն վերապատումը (1896թ.), աշխատակցել մամուլին: Ձայնը մշակել է Փարիզում` Պոյին Վիարդոյի և Արտո դը Պադիլլայի մոտ:
1901թ-ից մեներգեցողություն է դասավանդել Թիֆլիսի երաժշտական ուսումնարանում: 1904թ-ից ընտանիքով մշտապես բնակվել է Փարիզում, հանդես եկել համերգներով եվրոպական երկրներում: Երգացանկն ընդգրկել է հին վարպետների, 19-րդ դարի եվրոպական, ռուսական, հայկական դասականների, ինչպես և ժամանակակից կոմպոզիտորների գործերը: Ունեցել է հարուստ ու ճկուն ձայն, նուրբ և գեղարվեստորեն պարզ կատարում, ստեղծագործության բնույթի և ոճի ճիշտ զգացում: Կոմիտասի և Արշակ Չոպանյանի հետ հանդես է եկել համերգ-դասախոսություններով:
1911թ. Փարիզում բացել է մեներգեցողության վարժարան (1951թ. արժանացել է համաֆրանսիական ստուգատեսի մրցանակին): Եղել է Կոլոնն-Լամուրյո համերգային ընկերության մենակատար, Ֆրանսիական երգի վարպետների միության և Երաժշտագետների ընկերության անդամ, ֆրանսիական ռադիոյի պաշտոնական մեկնաբան, աշխատակցել է «Լարուս» հանրագիտարանին:
1895թ. ծանոթացել է Կոմիտասի հետ, դարձել մերձավոր բարեկամը, 1906թ. և 1914թ. Փարիզում մասնակցել նրա համերգներին: Եռանդուն աջակցել է կոմիտասյան խնամատար հանձնաժողովին: Հավաքել է Կոմիտասի ձեռագրերը, հրատարակել որոշ գործեր, նրա մասին գրել հոդվածաշար: Մահացել է Փարիզում:
Դաշնակահար, օպերային երգչուհի
Բազմաբովանդակ է Կոմիտասի մեծ բարեկամ Մարգարիտ Բաբայանի կյանքն ու գործունեությունը, որը մի ծայրով ագուցվում է երգարվեստի կատարողական դպրոցին, մյուս ծայրով՝ մեր համազգային երաժշտական մշակույթին՝ հսկայական ներդրում ունենալով թե՛ մեկ, թե՛ մյուս բնագավառներում: Բաբայանի ուսումնառությունը ընթանում է Թիֆլիսում, ուր և շատ վաղ հասակից հանդես է գալիս իր համերգներով և՛ իբրև դաշնակահարուհի, և՛ իբրև երգչուհի՝ հրապարակելով ազգային երաժշտությանը նվիրված իր հոդվածները: Երիտասարդ տարիքից փոխադրվելով Փարիզ՝ Բաբայանը կատարելագործում է իր արվեստը հռչակավոր արվեստագետների մոտ և մտնում Փարիզի դժվարին արվեստի աշխարհը: Մի այնպիսի հագեցած երաժշտական մթնոլորտում, ուր գործող անձինք Դեբյուսին են ու Ռոլանը, Օբրին ու Լալուան, ձևավորվում և իր գործունեության լայն անդաստանն է մտնում Մարգարիտ Բաբայանը: Մարգարիտի հետ միաժամանակ երաժշտության անդաստանն է մտնում նրա քույրը՝ Շուշիկը՝ հետագայում նշանավոր ֆրանսիացի երաժշտագետ Լուի Լալուայի կինը:
Մարգարիտ Բաբայանը Եվրոպայի հիանալի երգչուհիներից մեկն է: Նա համարվել է Կոնցերտ-Կոլոն-Լամուրիոյի մեներգչուհին: Առաջինն է, որ համերգային բեմահարթակներից հնչեցրել է ֆրանսիական ժողովրդական երգեըը մեծ վարպետների մշակմամբ: Նա առաջին կատարողն է Ռավելի նշանավոր հունական երգերի, իսկ 1907-1908 թթ. ֆրանսիական հասարակայնությանն է ներկայացնում հայկական և ռուսական երաժշտությունը: Նրա ամբողջ շարք թեմատիկ համերգները արձանագրված են երաժշտության պատմության տարեգրքում: 1906թ. առանձին համերգային ծրագրերով կատարել է XVII դարի գերմանական վոկալ երաժշտության բազմաթիվ նմուշներ, երկրորդ համերգով՝ Բախի աշխարհիկ կանտատները: 1908թ. երգել է X-XVI դդ. Ֆրանսիական պալատական երգեր և տրուբադուրների երգերը: 1911թ. նա հնչեցրել է XI-XIII դդ. Ֆրանսիական պրոֆեսիոնալ երաժշտության նախնիների երգերը: Իր համերգների ընթացքում երգել է այնպիսի հեղինակային գործեր, որոնք դեռ այն ժամանակներում լայն ճանաչում ու տարածում չէին ստացել: Խորապես ուսումնասիրել է տարբեր ժողովուրդների երաժշտական ազգագրությունը և դարձել լավագույն մեկնաբանը այդ ժողովրդական երգերի: Բաբայանը հաճախ հանդես է եկել իբրև լավագույն մեկնա

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...