ԱՐԱՐԱՏԻ տեսքը Մակուից

«Եթե իսկապես մարդն առաջին անգամ այստեղ է ոտք դրել…. տիեզերքի ավելի տպավորիչ կենտրոն պատկերացնել անգամ հնարավոր չէ »,- ասաց գերմանացի պրոֆեսոր Յոհան Յակոբ Ֆոն Պարրոտը` երրորդ փորձից հետո միայն հասնելով բիբլիական Արարատի գագաթ:

ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ-ԱՐԱՐԱՏԻՆ
Արարատի ծեր կատարին
Դար է եկել, վայրկյանի պես ,
Ու անցել:

Անհուն թվով կայծակների
Սուրն է բեկվել ադամանդին,
Ու անցել:

Մահախուճապ սերունդների
Աչքն է դիպել լույս գագաթին,
Ու անցել:

Հերթը մի պահ քոնն է հիմա .
Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին,
Ու անցի´ր…

Լուսանկարի հեղինակ՝ Կարեն Գաբրիելյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...