ՋԱՋՈՒՌԻ ԲՆԱՇԽԱՐՀԸ ԻՐ ՀՈԳՈՒ ՄԵՋ(ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ)
«Կարևոր չէ, որտեղ ես աշխարհ եկել, Լոնդոնում թե խուլ գյուղում? Կարևորը որ դա քո հայրենիքն է, որ դու տեսել ես առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհներ, բայց այն ինչ տեսել ես մանուկ հասակում կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերը ինձ թվում էին բաարձր բարձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ»:
ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լուսաբացն ասես, իր մեջ էր ներառել ՙմեր նկարչության բարձրացող աշտարակի, հեռուներից տեսանելի ու հեռուներ բացող, ազգային նկարչության մեջ գունային նոր խոսք ու բովանդակություն հաղորդող Մինասի՚ ներկապնակի կապույտի, դեղինի կարմիրի հնչեղ գունածավալները:/Մ.Սարյան/
Ստեղծագործողներ կան որոնց անունները արվեստի պատմությունը հիշում և հիշելու է դարեր շարունակ, հիշելու է առանձնահատուկ սիրով: Դրանք ի վերուստ արվեստին կոչված ու արվեստին նվիրաբերված անհատներ են : Հայ իրականության մեջ այդպիսիները քիչ չեն: Բացառություն չէր նաև մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանը, որն ապրելով արարման կարճատև շրջան նկարչական արվեստում, մասնավորապես գեղանկարչության մեջ հաստատեց իր ստեղծագործական ՙես-ը, սերունդներին թողնելով անգնահատելի ժառանգություն հանդիսացող բազմաթիվ կտավներ:
.«Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող»,- ասել է նկարիչ Հակոբ Հակոբյանը





Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...