Լեգենդ իմ երկրի մասին․ Հարսնաձորի Դիտակետ☀💗

Harsnadzor watchtower, Bell chapel, 1989 (Halidzor ditaket) Գորիսից Տաթև գնալու ճանապարհին է գտնվում Հալիձորի անտառի դիմացի բարձր գահավեժ քարափներից մեկը՝ Հարսնաձորը: Ղևոնդ Ալիշանն այն անվանում է Հարսնավազ՝ հարսի վազելու տեղը: Գորիսեցիների շրջանում Հարսնաձորի դիտակետի հետ կապված հետաքրքիր լեգենդ կա։
Լեգենդը պատմում է, որ հին ժամանակներում մի տղա ու մի աղջիկ քայլում էին կիրճի եզրով, և նրանց վրա հանկարծակի հարձակվում են պարսիկ զինվորներ։ Տղային սպանում են, իսկ նրա հարսնացուն, որոշելով, որ ավելի լավ է մեռնի, քան գերի ընկնի, խաչակնքվում է և նետվում ձորը։ Աղջկա շրջազգեստը հրաշքով լցվում է օդով և, դառնալով օդապարիկ, նրան փափուկ իջեցնում գետնին։ Այդ օրվանից Որոտանի կիրճի այս մասը կոչում են Հարսնաձոր։Կիրճում պահպանվել է հին դիտանոց՝ թշնամու զորքերի առաջխաղացումը վերահսկելու համար։ Այն Զանգեզուրում կառուցված դիտանոցների շարքում երրորդն է։ Նկատելով թշնամուն՝ Կոռնիձորի դիտանոցն ահազանգ էր տալիս, որն ապա կրկնում էր Խոտ գյուղի, իսկ հետո ՝ Հարսնաձորի դիտանոցի զանգը, և վերջում արդեն Տաթևի վանքի զանգակատունը, որի ձայնը տարածվում էր 50 կմ շառավղով։ Խոտի զանգերը կործանելով՝ թշնամին խաթարեց հաղորդակցման այս շղթան։ Հարսնաձորի դիտանոցում առ այսօր պահպանվել է բոլորաշտարակը՝ կոչնակի զանգը հնում պահող իր շղթայով հանդերձ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...