Երանի՜, ա՜խ երանի՜... 
Տիկի՛ն, իմ առատաձեռն ու անկարոտ տիկի՛ն, Քո՝ այդ քչապահանջությունն ինչպե՜ս է կոտրում սիրտս… Քո՝ ոչինչ չպահանջելը, եղածով գոհանալը… Ակնկալող աչք ու ձեռք ու լեզու չունենալը և ցանկապատից այն կողմ չնայելը քո… Երանի ինչ-որ դժվարին ու անհնար գործ պատվիրեիր, որպեսզի ես հանուն քեզ՝ այն դարձնեի դյուրին ու հնարավոր… Երանի ինչ-որ բան ուզեիր՝ բացարձակապես չգտնվելիք, որպեսզի ես ի հայտ բերեի այն քեզ համար … Երանի աշխարհի ամենալավ զվարճաբանների պես կարողանայի քեզ ծիծաղեցնել՝ պոռթկուն ու երկար… Երանի կարողանայի ամենագորովալի մայրերի պես սրբել քո այտերից արցունքների հետքերը… Երանի նամակ լինեի, թեկուզ մի անգամ ամենալավ լուրերով: Երանի հոգնածություններիդ ծանր պահերի համար բարձ լինեի՝ փափկավուն… Երանի՜, ա՜խ երանի, ինչ-որ ակնարկ, ինչ-որ հրաման, ինչ-որ կարիք, ինչ-որ հեռու-հեռավոր փափագ ունենայիր… Ախ, քո սակավապահանջությունն ինչպե՜ս է կոտրում սիրտս…


Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...