Դադիվանք

Դադիվանք (Արցախ, 9-13-րդ դարեր)
Dadivank Monastery (IX-XIII centuries, Artsakh)
Photo by Vae Isakhanian
Դադիվանքը տեղակայված է Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում, Դադիվան լեռան լանջին, Թարթառ գետի ձախ ափին: Դադիվանքը ունի նուրբ զարդարանք կրոնական և աշխարհիկ մոտիվներով, վիմագրերով, բացառիկ որմնանկարներով: Այս պատմական հուշարձանը տեղադրվել է 13-րդ դարում ՝ Վախթանգ իշխանի կնոջ ՝ Վախթանգյանների տան տիրակալ Արզու Խաթունի կողմից: 5-րդ դարից Դադիվանքը հիշատակվում է որպես եպիսկոպոսական, իսկ համալիրի պահպանված շենքերը `9-րդից մինչև 13-րդ դարեր: Վանական համալիրը ներառում է 4 եկեղեցիներ, վանական խցեր, գործատու, գրադարան և այլն: Դադիվանքը կոչվում է նաև Խութավանք ՝ բլրի վրա կառուցվելու համար:
Դադիվանք Վանական ՀամալիրԴադիվանքը հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր է Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Պատմականորեն եղել է Մեծ Կվենք գավառի հոգևոր առաջնորդարանը։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։
Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները։ Գտնվել է նաև մեկ այլ դամբարան, որը հայկական քրիստոնեական ավանդույթներին բնորոշ չէ. այնտեղ թաղված մարդը նստած է աթոռին, վերջինս այժմ Ստեփանակերտի թանգարանում է։ 9-րդ դարում կառուցվել են վանական համալիրի առաջին կառույցները՝ ի դեմս սուրբ Դադիի միանավ վանքի։ 1145 թվականին համալիրն ավերել են սելջուկները, սակայն 1170 թվականին այն վերանորոգվել է:
12-րդ դարում Մխիթար Գոշը միառժամանակ այստեղ է բնակվել և աշխատել է իր «Դատաստանագրքի» վրա։ Վանական համալիրում եղել են տարբեր շինություններ. 2 ժամատուն, 2 հնագույն եկեղեցի, միաբանական խցեր, հյուրատուն, գործատուն, գրատուն, և այլն, որոնց հիմնական մասը կառուցվել է Զաքարյան իշխանապետության տարիներին։ Հարավարևմտյան մասում Հասան-Ջալալի ապարանքն է, առաջին հարկում` հնձանն ու մառանը։ Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել էր թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։
Ուշ միջնադարում Դադիվանքը եղել է Արցախի հայկական մելիքությունների կազմում։ 19-րդ դարում ռուս-պարսկական առաջին պատերազմի հետևանքով Արևելյան Հայաստանի Գուգարք, Ուտիք և Արցախ նահանգները, ինչպես նաև Սյունիքի հարավային հատվածը՝ Զանգեզուրը, մտնում են Ռուսական կայսրության կազմ և հետագայում միավորվում Թիֆլիսի և Ելիզավետպոլի նահագների մեջ։ Դադիվանքն ունեցել է 200 000 հա կալվածքներ, սակայն 1920 թվականին Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցվելուց հետո զրկվել է կալվածքներից, դադարել գործելուց։ 1960-ական թվականներին Ադրբեջանի իշխանությունները վանական համալիրի տարածքում գյուղ են հիմնել, որի բնակիչները վնասել են վանական համալիրի շենքերը, որմնանկարները։ 1993 թվականի մարտի 31-ին Դադիվանքն ազատագրվել է, 1994 թվականին վերաբացվել, իսկ 1999 թվականից սկսել են վերանորոգման աշխատանքները:
2001 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 16 անդամների կողմից, որոնց կազմում էին Հայաստանի,
Կիպրոսի, Իտալիայի, Ռումինիայի, Հունաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներ, ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող No 9256 փաստաթուղթը, ըստ որի` Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական քաղաքականության աղաղակող փաստերից է Դադիվանքի ավերումը, որը «տեղի մահմեդական բնակչությունը (ադրբեջանցիները), համարելով հայկական քրիստոնեական կրոնի մնացորդ, ավերել էր այն, ինչպես կարողացել էր: 1994-ին վանքը վերաբացվել է:
Վանքային համալիրը պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախյան թեմին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...