Այնտեղ, որտեղից երևում է արծվի մեջքը


Աչքի ընկնելով իր տոկունությամբ, ազատասիրությամբ, հայրենի հողին նվիրվածությամբ, ապրելով լեռների ծերպերին, կարևորելով իր հավատքը, պահպանելով ու պաշտպանելով իր սրբությունները`արցախցին մշտապես բարձր է պահում իր ազգային նկարագիրը: Իսկ ամպերի մեջ ծվարած Կատարո վանքը Դիզափայտ լեռան գագաթին (ավելի քան 2400 մ) դարեր շարունակ ապացուցում է, որ մեր բնությունն ու նրա մասնիկ մարդը հրաշքներ են գործում միասին:
Չնայած Կատարո վանք տանող դժվարամատչելի արահետին` այն երբեք այցելուների պակաս չի ունեցել՝ թեկուզ եկեղեցին վերանորոգման, պատմական տեսքը վերականգնելու կարիք ուներ: Այդ աշխատանքին ձեռնամուխ եղան երկու տարի առաջ: Ստեղծվեց նախաձեռնող խումբ (Նարվիկ Առաքելյան, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան, Վահան Բադասյան, Գնել Համբարձումյան): Պետության նախագծով ու խանձաձորցի, այժմ ՌԴ Կազան քաղաքում բնակվող Նարվիկ Առաքելյանի միջոցներով սկսվեց եկեղեցու վերանորոգումը: Ճարտարապետական աշխատանքներն ստանձնեց Սամվել Այվազյանը, ով պատմաճարտարապետական կոթողների վերականգնման մեծ փորձ ունի: Եկեղեցու աշխարհագրական դիրքը նկատի ունենալով՝ մտադրություն կար անհրաժեշտ շինանյութը ուղղաթիռով հասցնել լեռան գագաթը, բայց հետո որոշեցին դա անել ձիերով ու ջորիներով: Եվ անմիջապես շրջակա գյուղերի մի խումբ երիտասարդներ պատրաստակամություն հայտնեցին օգնելու վերականգնողական աշխատանքերին:
Դիզափայտ լեռ
Դիզափայտ լեռը գտնվում է Արցախի՝ Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը: Լեռնագագաթն Արցախի պատմական սրբավայրերից է։
Ավանդազրույցներ Դիզափայտի մասին
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։
Կատարովանք
4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Ժողովուրդը մի ավանդություն է հյուսել լեռան մասին, ըստ որի Աստված մարդկանց արարքներից վրդոհված, ցանկացել է բնաջնջել աշխարհը, բայց լեռը խնդրել է գթալ մարդկանց: Այդժամ Աստված ասել է, որ մարդկանց հասանելի պատիժը պիտի լեռը կրի: Երբ լեռը համաձայնվել է, կայծակի սոսկալի հարվածը հարվածել է լեռանը:
Կատարավանք (Արցախ)
Կատարո վանքը գտնվում է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում , ծովի մակերևույթից ավելի քան 2400 հազար մետր բարձրության վրա` Դիզափայտ լեռան (2478) գագաթին: Ինչպես Արցախի մյուս շրջանները, Հադրութի շրջանը ևս հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, այստեղ հաշվում են 400-ից ավելի պատմաճարտարապետական հուշարձաններ, որոնցից շատերը դեռևս ուսումնասիրված չեն: Լեռնագագաթը, որտեղ զետեղված է հուշարձանը, Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է: Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում: Պատմական աղբյուրների վկայությամբ , ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռեւս արաբական, գուցե եւ ավելի վաղ ժամանակների: Ինքը` «Զիարատ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Կատարավանքը Արցախի տարածքում հանդիպվող բարձրադիր կառույցներից մեկն է, ունի ուղղանկյուն հատակագիծ` երկթեք ծածկով (չափերը` 11,7 x 6,7մ): Միանավ բազիլիկա է` կառուցված կիսամշակ տեղական կրաքարով: Միակ մուտքը բացվում է արևմուտքից, պատուհանները` արևելյան եւ հարավային կողմերից: Ըստ բարավորի վրայի արձանագրության Սբ. տաճարը վերաբերում է Հակոբին և վերաշինվել է, ըստ էության, 19 - րդ դարում: Բուն հուշարձանը, դատելով տեղում պահպանված խաչքարերի մնացորդներից, վերաբերում է XVIIդ.: Եկեղեցուց հարավ կից շինություն է (չափերը` 9,8 x 3,8մ), որի ստորին լեռնալանջին պահպանվում են մի շարք շինությունների մնացորդներ:
Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը , Զանգեզուրի լեռնաշխարհը , Մռովի կատարները , իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է: Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը: Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը: Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
Դիզափայտ
Դիզափայտ, լեռ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում: Այն ծովի մակարդակից բարձր է 2478 մետր[1]: Լեռան երկրորդ անվանումը Զիարաթ է։ Դիզափայտի գագաթին հիմնված է եղել Կատարո վանքը[2]: Լեռնագագաթն Արցախի գլխավոր ու պատմական սրբավայրերից է։ Լեռնագագաթից երևում են Արցախի (Մուղանքի) դաշտավայրը, Իրանի սահմանը՝ Արաքսի հովիտը, Զանգեզուրի լեռնաշխարհը, Մռովի կատարները, իսկ ավելի մոտիկից՝ հյուսիսային կողմում, Հարոս լեռնաշղթան է։ Սյունանց աշխարհի դիմաց Մեծ քար սարն է, որի ստորոտում են գտնվում Քարինգ, Սպիտակ շեն, Փարաջանց գյուղերը։ Դրանցից հարավ՝ Զինգյանակապ գետի ձախ ափին, խոյացել է հսկա Ամու կոչվող տեղամասը, որի կողերին փռված են Արևշատ, Ամուտակ (Թեզխարաբ), Պետրոսաշեն բնակավայրերը։ Բարձունքից երևում են նաև Տումի, Մոխրենես, Հին Թաղեր, Խանձաձոր, Ծամձոր, Քարագլուխ, Սարին Շեն, Բանաձոր, Առաքել, Ցոր, Սարալանջ, Ջրաբերդ, Կարմրաքար գյուղերը:
Պատմություն
Ըստ ավանդության, սարի գագաթին, հինավուրց Կատարո վանքի տեղում, 330-ականներին նահատակվել են մազքթաց արքա Սանեսանի զավակներն ու բազմաթիվ քրիստոնյաներ, որոնց դարձի էր բերել Ս. Գրիգոր Լուսավորչի թոռը' Արցախ աշխարհի առաջին եպիսկոպոս Ս. Գրիգորիսը։ Նորահավատներին դիզել են ինչպես փայտը և այրել (այստեղից էլ լեռան անունը)։ Նահատակների մասին հյուսվել են նաև այլ ավանդազրույցներ։ Հայաստան ներխուժած արաբները լեռն անվանել են Զիարաթ, որն արաբերեն նշանակում է «սրբավայր» (սրբատեղի, ուխտավայր)։ 4-5-րդ դարերում լեռան կատարին կառուցվել է Կատարավանքը (Կատարո վանք)։ Լեոն գրում է, որ այն եղել է Դիզակ գավառի առաջնորդանիստը[1]: Պատմական աղբյուրների վկայությամբ, ժայռը սրբացված է եղել վաղնջական ժամանակներից, իսկ ուխտագնացության մասին հիշատակությունները վերաբերում են դեռևս արաբական, գուցե և ավելի վաղ ժամանակների։ Ինքը՝ «Զիարաթ» անվանումը, որ կոչում էին օտարները Դիզափայտին, նույն սրբատեղի, սրբավայր իմաստն է արտահայտում:
Դիզափայտի հուշարձանները
Դիզափայտը նշանավոր է իր լայն բացվածք ունեցող անձավներով, սառնորակ աղբյուրներով, վայրի սննդաբույսերով։ Այս հանգամանքը զգալիորեն ազդել է լեռնածերպերի վրա գտնվող բնական և ձեռակերտ ամրոցների պաշտպանության համակարգի վրա։ Լեռներն ու դրանց լանջերն ակոսող կիրճերն այնպիսի տպավորություն են թողնում, որ ասես Հադրութի շրջանի այս հատավածում հողը մեծ դժվարությամբ է տրվում մարդուն։ Հողն իսկապես խլվել է բլուրների, սարերի, անդնդախոր կիրճերի, անտառների, խիստ թեքադիր ձորալանջերի արանքներում ընկած քարակուտակ թփակալած տարածքներից և, պարզ է, թե ինչու Դիզափայտի հարավարևմտյան, մասամբ նաև արևելյան լնջերը, որտեղ տեղադրված են շրջանի 82 բնակավայրերը, չունեն ընդարձակ հողատարածություններ։ Դարեր ընթացքում հողազուրկ շինականը զբաղվել է դարավանդային հողագործությամբ։ Աճեցրել են միրգ և բանջարեղեն, հացահատիկ ու անասնակներ՝ դրա համար քարերի մեջ ստեղծելով մեկուկես, երկու մետր բարձրությամբ, խուրջինների մեջ իրենց ուսերի վրա դժվարանցանելի կածաններով կրել են կիրճերի հատակով հոսող գետակների ափերից։ Այժմ էլ պահպանվում են հազարավոր դարավանդային հողակտորները՝ լաքերը, որոնք, ասես, տեղաբնակ հայության մարտահրավերն են խստաշունչ բնությանը։ Եվ սա է պատճառը, որ վեղ հազարից ավելի մշակովի հողերը տարածված են շուրջ ինը հազար հողակտորների վրա։ Բացի “Կատարո վանք” եկեղեցուց, այստեղ պահպանվում են կից շինությունների, պարսպապատերի ավերակները, որն էլ ավելի է կարևորում այդ նշանավոր սրբավայր - ուխտատեղիի դերը տարածաշրջանում:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...