Մեծություն...


Ավետիք Իսահակյանի վեջին լուսանկարը 1957թ. հոկտեմբերի 14
ՊԱՆԴՈՒԽՏ ՈՐԴԻՆ
Դարդը` սըրտիս, աղքատ ու խեղճ, ցուպը ձեռիս, գլխակոր,
Շա՜տ տարիներ պանդուխտ եղած` նորեն դարձա հայրենիք.
Կյանքի բեռով մեջքս ծըռած, միտքըս շվար ու մոլո՛ր,
Յոթը սարեն, յոթը ծովեն դարձա նորեն հայրենիք:
Իմ հայրենի գեղի հանդում տեսա մանկութ ընկերիս.-
Ա՜խ, ընկեր իմ, կարոտ սրտով նըրա առաջ վազեցի,
Ասի.-Բարո՛վ, անգին ընկե՛ր, չե՞ս ճանաչում դուն ինձի:
-Ախըր ես շա՜տ փոխվեր էի... չըճանաչեց նա ինձի:
Ցուպը ձեռիս գեղը մտա, անցա յարիս տան ճամփով.
Տեսա յարըս վարդը ձեռին` մենակ կանգնած դռան մոտ.
Ասի. -Քուրիկ, ազիզ տեսքիդ արժանացա ես բարով...
Նա էլ ինձի չըճանաչեց...- աղքատ էի ու փոշոտ...
Դարդը սրտիս հասա մեր տուն, տեսա ծերուկ, խեղճ մորս.
Ասի.- Նանի, ճամփորդ մարդ եմ, գիշերս ինձ հյուր կընդունե՞ս:
Ա՜խ, մերի՛կ ջան... վզովս ընկավ, սըրտին գըրկեց ու լացեց,-
Ա՜խ, բալա՛ ջան, ղարիբ բալա՛, էդ դո՞ւն ես...:
1902թ. Շուշի
Ես գրելու եմ իմ ժողովրդի կյանքը ներկայացնող վեպերը, պատկերները մեր հեքիաթների ոճով, ոգով, ձևով. ա՛յդ է հայկական պրոզաձևը, դրանից պիտի զարգացնել մեր ռոմանը: Գրել, գրել միայն ազգային ոգով, գրել հայկական, հայավար, հայնակ գրել…»: Նման նկատառումների իրագործումը, Իսահակյանի կարծիքով, պետք է ուղեկցվեր հեքիաթների խորազննությամբ` «Ուսումնասիրել մեր հեքիաթներն ու երգերը»:
Դեռևս մանկության օրերին Իսահակյանի «երևակայությունը թևավորվեց դարերի խորքից եկող բանաստեղծական ֆոլկլորով», ժողովրդական հեքիաթով։ Նրա ստեղծագործական կապը հայ բանարվեստի, աշուղական և գուսանական պոեզիայի հետ ունի խորը արմատներ, որոնք երկարում են մինչև գրողի մանկությունը։ Ըստ Պողոս Մակինցյանի վկայությունների․
«Նա մանկութ թափառել է Ալագյազի փեշերը, Արփաչայի ափերը, հայրական ջաղացքի շուրջը և ջաղացպան ուստա Գրիգորի գեղաբույր երգ ու հեքիաթին ականջ դրել: Նա մանկութ սիրել է թափառական աշուղներին և դյութվել ժողովրդի հյուսած անպաճույճ խաղերից»

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...