19-րդ դարի վերջին Վենետիկի Մխիթարյան
միաբանության հայրերը հայոց պատմության ամբողջական ժողովածուի նկարազարդումների համար դիմում են ժամանակի վենետիկցի հայտնի արվեստագետներին, որոնցից մեզ հայտնի են Ջուլիանո Ձասսոյի, Ջովանի Ֆուզարոյի և Ջուզեպե Կանելլա կրտսերի անունները։

Նրանց աշխատանքների մեծ մասը՝ շուրջ 40 գրաֆիկական գործ, Մխիթարյան միաբանության վենետիկյան թանգարանից 2005 թվականին առաջին անգամ դուրս բերվեցին և մի քանի ամիս շարունակ ցուցադրվեցին Հայաստանի Ազգային պատկերասրահում։ Այդ գործերի մեծ մասը առանձին ժողովածուով հրատարակվել է 2007 թ․ Երևանում։

Նկարի հեղինակ` Ջուլիանո Ձասսո, Հայ արքայադուստր Տիգրանուհին,Աժդահակի հետ ամուսնությունից առաջ
#PanArmenian

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...