ԴԵՄՔԵՐ ԴԵՊՔԵՐ-Հայտնի մարդկանց կյանքից

Անլռելի սիրահարը…
Մի օր եկել էի Երևան՝ Պարույրի ստացած բնակարանը շնորհավորելու: Պարույրի կինը՝ Նելլին տոլմա է դնում սեղանին:
— Տոլմադ անհամ է, Նելլի,- ասում է Պարույրը:
-Քո բերանն է անհամ ,- պատասխանում է Նելլին և ավելացնում, – այնքան համեմունքներ եմ խառնել:
— Չի կարող պատահել:
-Ահա թող Արարատն ասի:
-Իհարկե համով է ,- քաղաքավարությունից դրդված հաստատում եմ ես:
Անցնում է որոշ -ամանակ , գյուղում, Պարույրի հարկի տակ նստած, էլի տոլմա ենք ուտում. Պարույրի սիրած ճաշատեսակը:
— Էլի անհա՞մ է Տոլմա, Պարո՛ւյր,,- հարցնում է նելլին:
— Տոլման սա է: Բա սա ու այն մե՞կ են:
-Ինչ մեղքս թաքցնեմ, Պարո՛ւյր, այն ժամանակ համեմունքները մոռացել էի, դու ճիշտ էիր:
Պարույր դու Պարույր, զայրույթից կարմրատակած՝ վերցնում է տոլմայով լի ափսեն ու խփում հատակին.
— Սա ինչի համար է նույնպես կարմրտակած ասում է Նելլին:
— Նրա համար է, որ այդ օրից մինչև հիմա մտատանջվում էի. հոտառություն չունեմ-չունեմ, համի զգացողությունի՞ց էլ եմ զրկվել:
-Ներողություն….հազար ներողություն, Պարույր ջան, ես այդ մասին չէի մտածել:☺

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...