ՊԱՏԳԱՄ
Ո՜վ, Արարչածին Հա՛յ, ավերակների վրա մի ողբա երբեք և փլատակների մեջ մի որոնիր քեզ: Այո՛, ավերված են քաղաքները քո. բայց մարդն է շինել, մարդն էլ կավերի: Կործանված են Տաճարները քո. բայց մարդն է կերտել, մարդն էլ կքանդի: Այրված են բոլոր մատյանները քո. բայց մարդն է գրել ու մարդն էլ կայրի:
Արարչական արարումի մեջ որոնիր դու քեզ, որ մարդն անզոր է ստեղծել ու քանդել: Հայոց Լեզվի մեջ որոնիր դու քեզ: Արարչածին է Լեզուն Հայոց. և Հայոց Լեզվով խոսում են միայն Աստվածներն Անմահ և Աստվածամարդիկ:
Հայոց Լեզվի մեջ քո Ծագումը կա, և քո Հավերժումը կա Հայոց Լեզվի մեջ: Հայոց Լեզվի մեջ քո Արյունը կա, և քո Հայրենիքը կա Հայոց Լեզվի մեջ: Հայոց Լեզվի մեջ քո Երկինքը կա, և քո Արևը կա Հայոց Լեզվի մեջ: Ձորերի հառաչ, լեռների խոյանք, լճերի ծփանք և առվի կարկաչ՝ այդ բոլորը կան Հայոց Լեզվի մեջ: Հուրը Վահագնի, Սերը Աստղիկի, Մայր Անահիտի Ժպիտը բուրող, և Հայր Արայի տիեզերական Արարումը կան Հայոց Լեզվի մեջ: Քո պապերի ու թոռների զորությամբ օծված՝ դու ինքդ էլ կաս Հայոց Լեզվի մեջ:
Մտի՛ր Հայ Լեզվի խորհուրդների մեջ, և դու կմտնես հրաշքների աշխարհ ու ինքդ կլինես հրաշալիքների մեջ մի վեհ հրաշալիք: Էլ ի՞նչ ես փնտրում Հայոց Լեզվից դուրս:
Հավա՞տք ես ուզում՝ Գերագույն Հավատք է Հայոց Լեզուն:
Ավետարա՞ն ես ուզում՝ Ավետարան է Հայոց Լեզուն:
Տաճա՞ր ես ուզում՝ Հավատքի Տաճար է Հայոց Լեզուն:
Աստվա՞ծ ես ուզում՝ Աստվածների Խորհրդարան է Հայոց Լեզուն:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ Է ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ:
❃🇦🇲Ես Հայուհի եմ🇦🇲❃

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...