Сообщения

Сообщения за октябрь, 2018
Изображение
ԱՇՆԱՆԱՅԻՆ– Պ. Սևակ Քո քաղցրությունն աշունի վիճակվել է հիմա ինձ, Երբ դեռ գարուն է այստեղ՝ իմ կրծքի ներքո: Աշնանաբույր-դեղնաթույր այս մետաքսի շորը քո Այնպես լավ է քեզ սազում, դարձնում այնպես հմայիչ: Ինչպե՞ս կոչել՝ չգիտե՛մ, բայց սա ինչ-որ մի կապ չի՝ Այս քո աշունը շռայլ ու ջերմությունն իմ գարնան: Ա՜խ, թե անցյալըդ հանկարծ մի դեղնաթույր շոր դառնա Ու վա՛ր սահի, ընկնի՛ ցած, քեզ այլևս չկպչի՛… Քո անցյա՜լը… Չհիշե՛նք: Եկ աշնան պես եղիր բաց, Առատաձեռն՝ աշնան պես, աշնան նման՝ պտղատու. Եկ մաճառի՛ց չխոսենք – աշնա՜ն գինու կթղա տուր, Թեպետ արդեն՝ դեռ չըմպած՝ ես գինով եմ ու հարբած: …Դրսում աշուն է դեղին, տերևաթափ է հիմա,- Աշխարհո՜վ մեկ տարածված քո ստվերն է դա կարծես. Քե՜զ եմ տեսնում ամենուր, դո՞ւ ես՝ աշո՜ւն ես դարձել, Անծայր աշո՜ւն ես դարձել ու քաղցրացել ինձ համար…
Изображение
ԵՐԿԻՐ ԵՎ ԵՐԿԻՆՔ Երկիրն ավելի հեռու չէ աստվածային մեծությունից քան երկինքը, և երկինքն էլ ավելի մոտ չէ նրան: Այս տեսակետից այն էակները, որոնք բնակվում են երկնքում կամ երկրի վրա, ոչնչով չեն տարբերվում իրարից: Հնարավոր չէ ասել, որ ոմանք դիպչում են կամ հասանելի են աստվածային բնությանը, իսկ մյուսներն առանձնացված են, այլապես մենք կենթադրեինք, որ տիեզերքի գերագույն զորությունը հավասարապես չի տարածվում ամեն տեղ, այլ Նրա ներկայությունը առավելագույն չափով զգալի է այստեղ, մինչ մի ուրիշ տ եղ` անբավարար: Չափի և աստիճանի այս տարբերության տրամաբանական հետևանքը կլիներ այն, որ աստվածային բնությունը կհայտնվեր որպես բաղադրյալ մի բան և չէր ներդաշնակվի ինքն իր հետ, եթե ենթադրվեր, որ նա հեռու է մեզանից իր իսկ բնությամբ, բայց մոտիկ` մի այլ արարածի և այդ իմաստով էլ հեշտ է ըմբռնվում: Երբ խոսքը վերաբերում է աստվածային մեծությանը, ճշմարիտ վարդապետությունը, համեմատություն կատարելու համար, նկատի չի առնում վերևը և ներքևը, բարձրը և ցածը: Հիրավի, ամեն բան մնում է հավասար հեռավորության վրա այն զորությունից ներք
Изображение
ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ- արվեստագետ, որն իրականությանը տիեզերքից էր նայում «Նուռը» Նուռ՝ ծաղիկների փոխարեն. Ինչու՞ եմ ես նուռ սիրում: Դե, հենց այն բանի համար, որ նա բնության երբևէ ստեղծած բոլոր պտուղներից ամենաներդաշնակն է: Այն իր մեջ զուգակցում է միասնությունն ու բազմազանությունը: Ճեղքելով այն` դուք տեսնում եք հատիկը հատիկին զուգադրվելու նրբագեղությունը: Ընդ որում, յուրաքանչյուր հատիկ առանձին կյանք է բովանդակում: Հանրագումարում նրանց զուգակցումը խենթանալիորեն գեղեցիկ է..
Изображение
Կոմիտաս «Հով ու ծով սեր» Կապույտ երկինքն էր եռում, Կարմիր երկիրն էր ջեռում. Հուր ու Հարավ հևուհև Թախիծ ու տոթ էր բերում։ Հոգիս եկավ հովի պես, Սերը սրտում ծովի պես. Ծոցին վարդեր՝ ասաց. – Տե՜ս, Քեզ սիրելու եկա ես։ Վարդ ու քրքում էր բուրեց. Սիրտս սրտում գուրգուրեց. Արև-Լուսին պագերով՝ Երազ-երազ համբուրեց։ Հոգի՜ս, ասաց ու ծռեց. Ծամեր բացավ ու փռեց. Ստինք-ստինք փարելով՝ Հույզս մարավ ու լռեց։
Изображение
Իմ տխուր հոգում Ծագում է ոսկի Ճաճանչը հուսո Հարատև կյանքի, Եվ մտածում եմ. — Աշխարքը դեռ կա, Դեռ օր կըտեսնեմ... Եվ նշանն ահա: Հրճվում է հոգիս, Երգում եմ զվարթ, Եվ ժպտում են ինձ Թե՜ աստված, թե՜ մարդ: 1892 «Նրա կախարդական գրիչը ուր որ դիպավ, կատարվեց իսկական արվեստի հրաշքը՝ լինի առակ թե քառյակ, հեքիաթ թե պատմվածք, հովվերգություն թե վիպագրություն: Մեր թռիչքը Թումանյանի արվեստի գոհարակերտ բարձրունքից այն կողմ չի անցել…»: Ավետիք Իսահակյան
Изображение
1914թ. ռազմական գործողությունները 13-ամյա հայ կամավոր Նուշան Սահակյանը, որը Սարիղամիշում իր քաջության համար պարգևատրվել է մեդալովլ: Nushan Sahagian, a 13-year-old Armenian volunteer who earned a medal for his bravery at Sarikamish.
Изображение
Սարիղամիշի ճակատամարտ-անցյալի դասեր... Սարիղամիշի ճակատամարտը (ռուս.՝ Сражение при Сарыкамыше; թուրք.՝ Sarıkamış Muharebesi or Sarıkamış Savaşı) Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Ռուսական և Օսմանյան կայսրությունների ամենամեծ ռազմական բախումներից է։ Ընթացել է 1914 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1915 հունվարի 17-ը, որպես Կովկասյան արշավանքի մի մաս։ Ավարտվել է ռուսների հաղթանակով։ Թուրքերը ընտրել էին մի ռազմավարություն, որ զորքերից պահանջում էր լինել շատ շարժուն և ճիշտ պահին լ ինել ճիշտ տեղում։ Այս մոտեցումը տարածված էր գերմանական և ֆրանսիական մարտավարություններում Օսմանյան զորքերը, որ պատրաստ չէին ձմեռային պայմաներին Ալլահուկբեր լեռների (Allahüekber Dağları|Allahüekber mountains) մոտ ջախջախվեցին։ Ընդհանուր տեղեկություններ Ռուսաստանը Կովկասյան ճակատը դիտարկում էր Արևելյան ճակատի նկատմամբ երկրորդական և Արևելյան ճակատը ստանում էր ռուսական ռեսուրսների մեծ մասը։ Ռուսաստանը Ղարսի բերդը Թուրքիայից հետ վերցրեց Ռուս–Թուրքական պատերազմի ընթացքում 1877 թ և վախենում էր Կովկասյան արշավանքից, որ
Изображение
Շնորհավո՛ր տարեդարձդ ՎԱՐՊԵՏ: Այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է Նրա ծննդյան օրը Ձեզ եմ ներկայացնում նրա հրաշք բանաստեղծություններից ևս մեկը. Մեկը չեղավ… Մեկը չեղավ, որ իմանար վշտերս, Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս. Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս, Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս: Կյանքս կտամ սրտից բխած համբույրին, Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր: Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին, Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր: Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, — Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս, Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի, Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս... Ավետիք Իսահակյան
Изображение
Էրգրի կարոտով 😌 Կարոտի վերածված ջերմագին հուշեր Էրգրի ուխտի ճամփեքից...հրաշալի անցկացրած օրեր՝արդեն իսկ մտերիմ դարձած նորածանոթ ընկեր-բարեկամներիս հետ: +38
Изображение
Անդրադարձ. # ՀՀ100 «Դաշնակցականի վայել աննկուն կամքով, պայքարել ես, ապրել ազգիդ կարօտով…» Դրաստամատ Կանայեան «Եռագոյնին մէջ տիրակալողը մի գոյն է, որ խորհրդանշում է  # հայ  ժողովրդի դարաւոր պայքարը, նրա թափած արիւնը, նրա անվերջանալի տառապանքն ու զոհողութիւնները յանուն իր  # ազգային  գոյութեան, յանուն իր անկախութեան: Այդ պայքարն է, որ պիտի շարունակենք մենք: Թող մեզ «խենթ» անուանեն: Սակայն Դաշնակցութեան ոգիով առաջնորդուող ազատատենչ հայութիւնը պիտի չդաւաճանի իր անթիւ նահատակների եւ հերոսների աւանդին»: Ռազմական նախարար Դրաստամատ Կանայան -  # Դրօ
Изображение
Նստել ես լուռ ու տխուր, հին օրերն ես հիշում այն, Որ եկել են ու անցել, մա՛յր իմ անուշ ու անգին: Եվ հիշում ես քո որդուն, որ հեռացել է վաղուց,- Ո՞ւր է արդյոք հեռացել, մա՛յր իմ անուշ ու անգին: Ո՞ւր է արդյոք հիմա նա, ո՞ղջ է արդյոք, թե մեռած, Եվ ի՞նչ դռներ է ծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին: Եվ երբ հոգնած է եղել, եւ երբ խաբվել է սիրուց - Ո՞ւմ գրկում է հեծեծել, մա՛յր իմ անուշ ու անգին: Մտորում ես դու տխուր, եւ օրրում է թթենին Տխրությունը քո անծիր, մա՛յր իմ անուշ ու անգին: Եվ արցունքներ դառնաղի ահա ընկնում են մեկ-մեկ Քո ձեռքերի վրա ծեր, մա՜յր իմ անուշ ու անգին... ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
Изображение
Գեղեցկուհի աշուն...Աշուն է, անձրև… ~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~ Աշուն է, անձրև...եղանակը հոգուս համահունչ է: Հոգիս պատված է մի անքննելի ու անհասկանալի տխրությամբ: Փորձում եմ փարատել հոգիս անհանգիստ պահող մտքերը, սակայն տխրությունն ինձ բաց չի թողնում: Սիրում եմ աշնան անձրևը կաթ-կաթ,գետինը խոնավ, օդը մաքուր:Աշուն է, անձրև…Անձրև՜ ու անձրև … Աշնան մեղեդի Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև … Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից Իմ հիվանդ հոգին… Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում, Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր, Ինչու՞ ես հիշում. Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար Կյանքի մշուշում… Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում- Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս… Իմ հոգու համար չըկա արշալույս. Անձրև՜ է, աշու՜ն… Վահան Տերյան
Изображение
Խորհրդավոր,լուսնկա,խաղաղ ԳԻՇԵՐ... Այս խորհրդավոր լուսնի արտացոլանքը հմայել ու գերել է ողջ շրջապատը: Գիշերը մեր ընկերներից է, նրա հոգատար թևերի մեջ ենք գտնում մեր հոգիների անդորրն ու թափառող մտքերի հանգրվանը: Տիեզերալույս անհունությունը դյութում է մեզ, ու մենք ընկնում ենք խենթացնող հմայքի մեջ, իսկ գիշերն այնքան խորհրդավոր ու անքննելի է: Ակամա փակվում են հոգնած աչքեր ու... կտրվելով հեռանում գորշ իրականությունից:
Изображение
Խարբերդ / Խարբերդ: 1909/1910 թթ. Համայնքի դպրոցի շրջանավարտները դպրոցի տնօրեն Թլադադինցիի հետ (նստած, կենտրոն) (Աղբյուրը `Նուբարյան գրադարանի հավաքածու) Kharpert/Harput. The Community School graduates of 1909/1910 with the school’s director Tlgadintsi (seated, centre) (Source: Nubarian Library collection)
Изображение
Բուրսա. Հայկական թաղամասը եւ հայկական գերեզմանոցի մուտքը (Աղբյուրը `Միշել Փաբուջյանի հավաքածու, Փարիզ) Bursa: The Armenian quarter and the entrance of the Armenian cemetery (Source: Michel Paboudjian collection, Paris)
Изображение
Ադանա, 1900 թ., Ձախ կողմում `Պետրոս Եղիայյան, աջ` Լեւոն Եղիայյան (Bedros- իր զարմիկը): Նրանք լուսանկարվում են գերմանական «Հերկուլես» հեծանիվով (Աղբյուր `Bedo Eghiayan հավաքածու) Adana, ca 1900: on the left – Bedros Yeghiayian, right – Levon Yeghiayian (Bedros’ cousin). They are photographed with their imported German ‘Hercules’ bicycles (Source: Bedo Eghiayan collection)

Ֆիդայի.do.am - Սարգիս Կուկունյան

Ֆիդայի.do.am - Սարգիս Կուկունյան
Изображение
«Գագիկ թագաւորի աւետարանը» Կարսի ավետարան «Գագիկ թագավորի Ավետարան», XI դարի հայկական մագաղաթյա ձեռագիր՝ գրված և պատկերազարդված Կարսի Գագիկ Աբասյան թագավորի համար։ Այժմ պահպանվում է Երուսաղեմի Սբ. Հակոբյանց վանքում (ձեռ. № 2556թ. 244,)։ Կարսի ավետարանը (481 թերթ) տեղ-տեղ կտրտված է, հետագայում խնամքով նորոգված։ Կաշեկազմ է, ոսկեզօծ շրջանակով, մեջտեղը՝ խաչ։ Երկաթագիր է։