Աշու՛ն, նվագի՛ր անձրև կոչվող մեղեդին...
Աշնան անձրևի մեջ համ ու հոտ կա, աշնան անձրևի մեջ մի ամբողջ աշուն կա:Ու մեկ էլ...
Աշունը լռում է:
Հոգնած ու մուգ գետին, որի մակերեսը վերքի նման միշտ թաց է ու մռայլ:
Ինքնամփոփ ու մահամերձ տերևներ, որ ամիսներ շարունակ կուտակած գույներն են ամփոփում, ապա արևի լափող շողերի ճնշումից չորանում ու թափվում: 
Սառը, պահանջկոտ օդ, որ վայրկյան առ վայրկյան թարմություն է պահանջում ծերացած արևին սնուցելու համար:
Աշուն է:Երկինքը մռայլ է:: Անտառը թախծոտ է: Հրաժեշտ է տալիս իր հանդերձներին: Բնությունը տխուր հառաչում է, ուր մանուշակագույն մշուշն է սահւոմ:
Աշունը հույսի ու լույսի, կյանքի ու մահի, երջանկության ու թախծի խորհրդանիշ է: Ու լռում է առջևում սպասվող կյանքի մասին: Ու ստիպում ապրել առջևում սպասվող կյանքն ու գնահատել գույնը:
Վ. Տերյան--ԱՇՈԻՆ
՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝՝
Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
Մահացողի տըխո՜ւր կյանք…
Անձրև, քամի, սև կամար…
Սրտակտուր հեկեկանք։
Միգում շողաց մի ցուրտ լույս.
Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.
Մահացողի անզոր հույս,
Վհատ սրտի տխուր հարց…
Անուժ ցավի ցուրտ կապար…
Մահացողի տխուր կյանք.
Անմխիթա՜ր, անսպա՜ռ
Վհատության հեկեկանք…
1906-1907

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...