Աչքերդ բացած այգուն այգուն՝
Ու՞ր կը շրջիս ասդին անդին.
Սոխակն արդյոք քո անուշ քուն
Խանգարե՞ց իր երգով թըրթռուն։
Բուրմանցըդ մեջ գինովցընող
Գողտրիկ թըռչնակն է,ո՜հ, արբշի՜ռ,
Ուստի կանուխ իշաղ ի շող
Գարունն ու զքեզ կ'րգե ի ժիր։
Ինչպես որ դու անթառամ ես
Եվ թերթերթ չեն ծերանար,
Սիրտն ալ Անոր՝ միշտ սիրակեզ,
Եվ միշտ վառ է, բարյա՜ց ծըրար։
Եռ ու եփով աշխատության
Հար տոգորված լավն ու բարին
Խորհե, գործե, և տըքնի Ան,
Ուժովն համայն մըտքին, կամքին։ ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...