Մայր Թերեզայի 10 թեզերը
1.Մարդիկ լինում են անհասկացող, անտրամաբան և եսասեր, միևնույն է, ներեք նրանց:
2.Եթե դուք բարություն եք գործել և մարդիկ մեղադրել են ձեզ ծածուկ եսասիրական մտադրությունների մեջ, Միևնույն է բարություն գործեք:
3.Եթե դուք հաջողության եք հասել, ապա կարող են հայտնվել բազմաթիվ կեղծ ընկերներ և իսկական թշնամիներ, միևնույն է, ձգտեք հաջողությանը:
4.եթե դուք ազնիվ եք ու անկեղծ, մարդիկ կխաբեն ձեզ, միևնույն է, մնացեք ազնիվ ու անկեղծ:
5.այն ինչ-որ տարիներ շարունակ դուք կառուցել եք, կարող է ավերվել մեկ ակնթարթում, միևնույն է, շարունակեք կառուցել:
6.Եթե դուք գտել եք անխռով երջանկություն, ապա ձեզ կնախանձեն, միևնույն է, մնացեք երջանիկ:
7.Այսօրվա ձեր գործած բարությունը մարդիկ վաղը կմոռանան, միևնույն է, բարիք գործեք:
8. Կարևոր չէ ով և ինչ է խոսում ձեր մասին, պարզապես վերաբերվեք դրան ժպիտով և շարունակեք կատարել ձեր գործը:
9.Աղոթեք միասին և մնացեք միաբան:
10.Ձեր ունեցած լավագույնը կիսեք մարդկանց հետ. Մեկ է, նրանց երբեք չի բավականացնի, միևնույն է, շարունակեք կիսել նրանց հետ լավագույնը:

Ի վերջո դուք կհամոզվեք, որ այս ամենը եղել է Աստծո և ձեր միջև և երբեք չի եղել ձեր և մարդկանց միջև:
Фотография

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...