Գեղեցկուհի աշուն...Աշուն է, անձրև…
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Աշուն է, անձրև...եղանակը հոգուս համահունչ է: Հոգիս պատված է մի անքննելի ու անհասկանալի տխրությամբ: Փորձում եմ փարատել հոգիս անհանգիստ պահող մտքերը, սակայն տխրությունն ինձ բաց չի թողնում:
Սիրում եմ աշնան անձրևը կաթ-կաթ,գետինը խոնավ, օդը մաքուր:Աշուն է, անձրև…Անձրև՜ ու անձրև …
Աշնան մեղեդի
Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
Անձրև՜ ու անձրև …
Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
Անհանգստություն…
Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
Անցած լույսերից, անցած հույզերից
Տառապել կրկին.
Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
Իմ հիվանդ հոգին…
Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
Ինչու՞ ես հիշում.
Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
Կյանքի մշուշում…
Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
Իմ հոգու համար չըկա արշալույս.
Անձրև՜ է, աշու՜ն…
Վահան Տերյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...