Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցի (Երևան)
Հին Երևանի նշանավոր եկեղեցիներից մեկը, դասվում էր 5-6-րդ դարերում Հայաստանում տարածված եռանավ խոշոր բազիլիկա եկեղեցիների տիպին։ Հիմնադրվել է 5-րդ դարում, ենթարկվել վերանորոգումների և վերականգնումների 7-րդ դարում, 12-րդ դարում, հիմնովին վերանորոգվել է 19-րդ դարում։ Ճարտարապետական առումով գրավիչ չէր, սակայն ֆունկցիոնալ տեսակետից Երևան քաղաքի սրտում կարևորագույն նշանակություն է ունեցել իր տարողությամբ և կառույցի ամրությամբ՝ միաժամանակ կարևոր դեր ունենալով հարևանությամբ գտնվող մյուս եկեղեցիների հետ, քաղաքի քրիստոնեական կերպարի համար[1]։ 1933-36 թթ.-ին, հակառակ հայ ճարտարապետներ Ալեքսանդր Թամանյանի և Աշխարհբեկ Քալանթարի ընդդիմանալուն, քանդվել է, նրա տեղում կառուցվել է Մոսկվա կինոթատրոնի շենքը։
Պողոս-Պետրոս եկեղեցու հր. մուտքը Բայազետի բերդից բերված երկաթե դռնով: Այժմ եկեղեցու տեղը «Մոսկվա» կինոթատրոնն է, իսկ դուռը գտնվում է Երևանի պատմության թանգարանի բակում:
Ներկայացնենք մի ուշագրավ հայտարարություն՝ տպագրված 20-րդ դարասկզբին երևանյան թերթերից մեկում՝ Երևանի Գայանյան օրիորդաց դպրոցի երգչախմբի՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցում ելույթներ ունենալու վերաբերյալ. «Ս.Պօղոս-Պետրոս եկեղեցու հոգաբարձութիւնը. այսու պատիւ ունի յայտնելու ի գիտութիւն Երևանի հայ հասարակութեան, որ ամսոյս 5-ից ամենայն կիւրակէ և մեծ տօներին, Ս.Պօղոս-Պետրոս եկեղեցում երգում է Ս.Գայիանեան օր. դպրոցի աշակերտուհիների եռաձայն խումբը»:
Նկարում Երևանի հնագույն Պողոս-Պետրոս եկեղեցին է, որը քանդվեց 1931-ին, և նրա տեղը կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը: Գայանյան օրիորդաց դպրոցը հիմնվել էր 1866-ին էջմիածնի Սինոդի հրամանագրով, առաջադեմ հայ մտավորականների նախաձեռնությամբ: Նպատակն էր հայ աղջիկներին տալ տարրական կրթություն: Սկզբում երկդասյան էր, հետագայում դարձավ միջնակարգ՝ 9 դասարանով, գործեց մինչև 1921-ը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...