Երջանկություն
Երբ Աստված մարդուն կերտեց կավից, դրանից հետո նրա մոտ մնաց մի փոքր չօգտագործված կավ. -Ի՞նչ կերտեմ քեզ համար, – հարցրեց Աստված: - Երջանկություն կերտիր,- խնդրեց մարդը: Ոչինչ չպատասխանեց Աստված, այլ միայն կավը դրեց մարդու ափի մեջ:
💕💕💕
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ԻՄԱՍՏԸ
(հատված)
---------------------------
«Ո՛վ մարդ, արյունի ծնունդ և կրքի ծարավ, քո անմիտ ոգին անհագ տարփում է հավերժ գրգիռի: Երջանկության իմաստը դու անկարող ես ըմբռնել, քո զգացող գոյությունը չարժե իր ձգտումին, և ո՛չ մի նպատակ չարժե, որ նրան ըղձաս:
Սակայն ես ասում եմ քեզ և հավիտյան լռում, գնա՛, և այսուհետ մի՛ վրդովիր իմ երջանկավետ անդորրը:
Գնա՛ և պատգամիր աշխարհին հանուր՝ հարավին, նույնպես հյուսիսին, արևելքին, նո՛ւյնպես արևմուտքին՝ երջանկության իմաստը - չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա՜լ, քարանա՜լ, քարանա՜լ...»:
---------------------------
ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...