«Միայնակ գայլ» Սասնա ծուռ... 😰🙏🇦🇲
«Ես հավատում եմ մեր ժողովրդին և վստահ եմ, որ իմ ազգի խոսքը և ձայնը պիտի իշխի, և հաղթելու է արդարությունը». Միայնակ Գայլ՝ Արայիկ Խանդոյան
Արայիկ Խանդոյանի երկրային մենությունը ավարտվեց....
Աստված իր հոգին տուն կանչեց ՝ ապրողների հիշողության մեջ թողնելով ազգային և մարդկային արդարության լեգենդար մարտիկի անկոտրում կամքն ու անսահման խիզախությունը,լուսաշող կերպարն ու անկրկնելի ժպիտը...
Երբևե չէի էլ պատկերացնի, որ պահի տակ արված այդ լուսանկարը կարող է այդքան սիրվել և տարածվել: Լուսանկարի հեղինակը Հակոբ Բերբերյանն է: 1992 թվականի մայիսի 17-18-ն էր, Լաչինի ազատագրման օրերը: Շատ մանրամասնություններ չեմ կարող պատմել, քանի որ ինչպես ասացի` պահի տակ արված լուսանկար է: Այսօր հաճախ եմ այն հանդիպում տարբեր ցուցադրություններում, սոցցանցերում: Ես ուրախ եմ, որ այն այդքան սիրվել է, սակայն ինձ համար ոչ թե կարևորը այն է, որ զուտ որպես նկար սիրվի, այլ յուրաքանչյուր ոք, երբ նայում է այդ նկարին, զգա այն հպարտությունը, որ մենք էինք զգում Ղարաբաղի ազատագրման ժամանակ:
Լուսանկարի հետ կապված կա նաև մի հետաքրքիր պատմություն: Պատերազմը երբ արդեն ավարտվել էր, մի անգամ այցելեցի Ստեփանակերտի զոհված ազատամարտիկների թանգարան: Լուսանկարս կախված էր պատին: Թանգարանը ներկայացնող մի աղջիկ մոտենալով նկարիս սկսեց պատմել իմ մասին, ես լուռ լսում էի և քմծիծաղ տալիս: Հետո այդ աղջկան ասեցի, որ ճանաչում եմ լուսանկարի ազատամարտիկին, աղջիկը սկսեց հարցուփորձ անել, թե որտեղից գիտեմ: Ես կրկին քմծիծաղ տալով պատասխանեցի. «Քուրս հիմի ուշադիր նկարին նայի ու հետո ինձ, նմանություն չե՞ս տեսնում»: Աղջիկը սկսեց ծիծաղել` հասկանալով, որ ես եմ նկարում պատկերված մարդը:
Արայիկ Խանդոյան (Միայնակ գայլ)

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...