...Ջուրը (ծովը) բնության մեջ ամենաընդարձակ,անեզր և հզոր տարերքն է.նա միշտ,ըստ հին կոսմոլոգիայի,շրջապատում է ցամաքը,հողը և միանում երկնքին,երկնային ծովին:Միշտ ընդունվում է երկու ծով՝երկրային և երկնային՝իրար միացած:Խորհրդավոր է ծովը՝անպարփակելի,անպարտելի: Արևը նրա միջից է ելնում և նրա մեջ է սուզվում:Ամպրոպը,ահեղ կայծակը նրա զայրույթի արտահայտություններն են:Նա կատաղում է,նա որոտում է:Ահավոր աստված է նա:
ՍԱՆԱՍԱՐԸ ԱՅԴ ԱՀԵՂ ՏԱՐԵՐՔԻ ԶԱՎԱԿՆ Է,ԾՈՎԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ:
ՍԱՆԱՍԱՐԸ ԱՅԴ ԱՀԵՂ ՏԱՐԵՐՔԻ ԶԱՎԱԿՆ Է,ԾՈՎԱՍՏԾՈՒ ՈՐԴԻՆ:
Ավ.Իսահակյան
Комментарии
Отправить комментарий