Էրեբունիում
Էրեբունու ավերակներին նստած ալեհեր իմաստունին ես հարցրի` ի՞նչ է սերը: Ես այդ հարցով ո՞ւմ պիտի դիմեի, եթե ոչ հնամենի ամրոցի ամենածեր իմաստունին:
-Եթե չգիտես,- պատասխանեց նա,- ուրեմն մի էլ հարցրու: Հարցնում է կասկածողը, իսկ կասկածողը չի սիրում: Սերը կասկած չի ճանաչում:
Ես երկար թափառեցի սրբազան ավերակներում: Ուզում էի հասկանալ անըմբռնելին... և չհասկացա: Փառք Աստծո. ուրեմն դեռ կարող եմ սիրել:
Լեոնիդ Ենգիբարյան

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...