Сообщения

Сообщения за сентябрь, 2020
Изображение
Նորից բացվել է լուսաբացը, Իմ արթուն՝ լույս զինվոր, Երկինքը աչքերիդ պես թաց է, Ճակատագրով որդեգիր, Հայրենիքի երդվյալ զինվոր: «Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է». Ե.Չարենց ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ
Изображение
  ԼՈՒՅՍԴ ԲԱՐԻ ՀԱՅՐԵՆԻՔ... ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ ՊԻՏԻ ՀԱՂԹԵՆՔ ՊԻՏԻ ... Լույսդ բարի Հայ ու Հայաստանս ... Թող բարի լույսդ նորովի լինի, Առավոտդ վառ գույներով բացվի, Թող օրդ սիրով միշտ լցված լինի Ու ջերմ արևը քեզ աչքով անի...
Изображение
  Անիի վաճառականների փողոցը
Изображение
  Կոմիտաս Վարդապետը Ալեքսանդրիայի Պողոսյան Ազգային վարժարանի ուսուցիչների հետ, 1911, հունիս, Ալեքսանդրիա
Изображение
  ԺԱ ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ «Կռունկի վանք» Աբեղաները մեզ տարան իրանց վանքը և հանգստացրին: Խուցերից ամենահարմարը պատրաստեցին մեզ համար, իսկույն կրակ վառեցին, տաքացանք և սկսեցինք բուխարու առջև մեր հագուստները չորացնել: Բերզեն-Օղլին չեկավ մեզ հետ, նա մնաց կղզու ափերի մոտ` տեսնելու, թե ի՞նչ եղավ իր նավակը: Ասլանը նրան ոչինչ չասաց,գոնե իբրև բժիշկ չարգելեց նրան, որ այնպես թրջված հագուստով կարող էր հիվանդանալ, մանավանդ որ մրրիկը դեռ չէր դադարել, և սաստիկ ցուրտ քամի էր փչում: Եվ եթե մի բան ասելու լիներ, նա հազիվ թե կլսեր բժշկի խորհուրդը: Նրա սիրելին, նրա նավակը չկար: Ոչ մի անգամ կրակը ինձ այնքան ախորժելի չէր երևացել, որպես այնօր, չնայելով որ քամին բուխարու երդիկից փչում էր, և փոքրիկ խուցը լցված էր ծխով: Ես ամբողջ մարմնով դողում էի, բայց կրակի ջերմությունը ինձ նորից կյանք տվեց: Երբ ես բավական զգաստացած էի զգում ինձ, իմ առաջին հոգսը եղավ տեսնել, արդյոք Ծովիկի տված կոտրած սանդրը իեձ մո՞տ էր, թե մնացել էր ծովի մեջ: Որ՜քան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ ձեռքս տարա ծոցս, տեսա սանդրը իր տեղումն էր: Այդ ժամանակ
Изображение
  ՎԱՆԱ ԾՈԱԿ-Կտուց կղզի Ժ ՓՈԹՈՐԻԿ Ծովը խաղաղ էր: Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ: Մառախուղը, հետզհետե աճելով, ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը: Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում.կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ: Վերևից հեղեղ,332ներքևից ալեկոծություն: Կտուց Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը: Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին: Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից: Ասլանը ծիծաղեց: Պարանը կտրվեցավ... Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ես մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպովհիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի, որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատա
Изображение
  Մանուկ իշխանների դամբարանի ավերակներն Անիի միջնաբերդում
Изображение
  Ճամփորդում ենք կոլաժի աշխարհում💖
Изображение
  Մարտիրոս Սարյան Լեռներ 1923թ.
Изображение
  Հովհաննես Թումանյանը հեռադիտակով Թմուկ բերդը դիտելիս, Ջավախք, 1901թ.
Изображение
  💝🇦🇲ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ ԱՌԱԾ ԻՄ ՍՈՒՐԲ ՀԱՅՐԵՆԻՔ🇦🇲💝 Տոնդ շնորհավոր հայրենիք, տոնդ շնորհավոր ազատ, անկախ Հայաստան, տոնդ շնորհավոր հայրենակից: Մեծն Շիրազը կասեր՝ Իմ սո՜ւրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես, Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա, Իմ սրտի միջից՝ թե սիրտս ճեղքես՝ Դրոշիդ բոցը պիտի հուրհրա: Չեմ ուզում գոռալ իմ սիրո մասին, Սակայն, իմացի՜ր, հայրենի՜ք իմ մեծ, Քեզ հարյուր տեղով խոցեց թշնամին, Բայց հազար տեղով իմ սիրտը խոցվեց: Ես ամբողջովին քոնն եմ, հայրենի՜ք, Եվ մոմի նման ճամփեքիդ վրա, Քո փառքի համար թե մի օր վառվեմ, Մոխրաբիծ անգամ ինձնից չի մնա: Հովհաննես Շիրազ
Изображение
  Haghpat Monastery is an outstanding and magnificent example of medieval Armenian architecture founded in the 10th century and included in the UNESCO World Heritage List. Хагпатский монастырь - выдающийся и великолепный пример средневековой армянской архитектуры, основанной в 10 веке и включенной в Список Всемирного наследия ЮНЕСКО.
Изображение
  Աշխարհի վրայ առկայ Վանի թագաւորութեան չորս կաթսաներէն մէկը կը ցուցադրուի «Վանի թագաւորութեան մայրաքաղաքին մէջ» Արեւմտեան Հայաստանի Ուրֆա նահանգին մէջ 2 տարի առաջ անվտանգութեան ուժերուն կողմէ առգրաւուեր էր Ուրարտական շրջանէն մնացած պատմական արժէք հանդիսացող կաթսայ մը, որ զարդարուած էր չորս ցուլի գլուխով։ Վանի թանգարանի տնօրինութիւնն իր պահպանութեան տակ վերցնելով այս գտածոն՝ զայն տեղափոխեր է Վան եւ սկսեր է վերականգնման աշխատանքները։ Ձեռագործ երիզին վրայ ամրացուած չորս եզի գլխով կաթսաներէն երկուքը այժմ կը գտնուին Գերմանիոյ մէջ, մէկը՝ Անկարայի մէջ: Ըստ պատմաբաններուն՝ կաթսաները կրօնական արարողութիւններէն առաջ տեղադրուեր են տաճարի մուտքերուն մօտ։ Նախապատմական աշխարհին՝ ցուլերու եւ առասպելական կանացի կիսամարմիններու զարդաքանդակով պատրաստուած կաթսաները օգտագործուեր են բացառապէս կրօնական ծիսակարգերուն ընթացքին, որպէս սուրբ հեղուկի անօթ։ http://westernarmeniatv.com
Изображение
  Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում...❤ Հովհաննես Թումանյան Նամակ Վարյա Խանդամիրյան-Մանանդյանին, 1904թ.:
Изображение
  БИБЛЕЙСКАЯ ГОРА АРАРАТ... Вот это кадр! Армения Арарат!
Изображение
  ԱՆԻ Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգի, Ախուրյան գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500մ. բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարսնաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Բնակչության աճի պատճառով օգտագործվել են Ծաղկոցաձորի, Ալաջաձորի, Գլիձորի և Ախուրյանի ձորի բնական քարայրները, որոնք հարմարեցվել են բնակության համար: Բնական և արհեստական հարյուրավոր քարանձավներից բաղկացած թաղամասը գտնվում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի ուղղությամբ։ Այս քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, խանութներ ու պահեստներ, գերեզմանատուն, գաղտնարաններ։ Միանգամայն հասկանալի է, որ այդ քարայրներն օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով։ Եղել Է եկեղեցի ու տոհմական դամբարան /այս դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4-5 տարեկան աղջկա մումիայի վերածված մարմին/:
Изображение
  Թմկաբերդ ամրոցը. Ջավախք Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն: Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր: Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։ Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերե
Изображение
  🔴 Սյունիքի մարզ. Մելիք Թանգի Կամուրջը, 1934 թ
Изображение
  Հայոց աշխարհ...Աստծո Բարին🇦🇲 Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՛ց հող, Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող։ Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ։ Թող ես լինեմ աշտարակիդ աղավնին, Շուքդ մնա իմ ապավեն հովանին։ Ո՛ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜րհ էլ թափառեմ, Նորից ե՛տ գամ, քո տանիքո՜ւմ ծվարեմ։ Ու թե մեռնեմ, քո գրկի մե՛ջ մեռնեմ թող, Հայո՜ց աշխարհ, հայո՛ց երկիր, հայո՜ց հող։ Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
Изображение
  ,,Թեև գրում եմ անգլերեն և ծնունդով ամերիկացի եմ , բայց ինձ համարում եմ հայ գրող : Լեզուն որով գրում եմ անգլերեն է , միջավայրը , որ նկարագրում եմ ամերիկյան է , բայց ոգին , որ ինձ մղում է գրելու ` հայկական է : ՈՒրեմն ես հայ գրող եմ և պատկանում եմ հայ գրողների ընտանիքին ... ,, / Ընտիր երկեր ,, , հ. 1 , 1986 , էջ 6 / : Վիլյամ Սարոյան
Изображение
  Վանի թագաւորութենէն մնացած Մենուայի ջրանցքը այսօր ալ կը ծառայէ իր նպատակին Վանի մէջ՝ մոտ 3000 տարի առաջ կառուցուած Մենուայի 51 կմ երկարութեամբ ոռոգման ջրանցքը (Շամիրամի ջրանցքը) կը հանդիսանայ Արեւմտեան Հայաստանի եւ աշխարհի ճարտարապետական հրաշքներէն մէկը։ Մենուայի ջրանցքը կը ներկայացուի որպէս ջրաշինարարութեան առաջին օրինակներէն մէկը: Ջրանցքի մէկ այլ հետաքրքիր առանձնայատկութիւնն այն է, որ պաշտպանիչ պատերու մօտակայ վայրերուն տեղադրուած են ընդհանուր առմամբ 15 սեպագիր արձանագրութիւններ: Մինչ այժմ այդ շրջանի որեւէ մէկ շինութեան վրայ երբեւէ այդքան արձանագրութիւններ չեն հանդիպած: Մօտ 3000 տարի առաջ կառուցուած պատմական ջրանցքը դեռ մասամբ կը բաւարարէ Արեւմտեան Հայաստանի Վանի նահանգի Գիւրփընար, Էդրեմիտ (Արտամէտ) եւ Վան քաղաքի ոռոգման ջուրի կարիքները: Վանի թագաւորութեան քաղաքակրթութիւնը յայտնի է ամբողջ աշխարհին: Էդրեմիթ-Արտամէտը այն կենդոններէն է, ուր աշխոյժ գործունէութիւն ծաւալուեր է եւ կառուցուեր են կարեւոր շինութիւններ: Անոնցմէ ամենակարեւորը Մենուայի ջրանցքն է։
Изображение
  ԱՅՍՕՐ ԵՐՋԱՆԿԱՀԻՇԱՏԱԿ ՎԱԶԳԵՆ ՎԵՀԱՓԱՌԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է💝 «Թող Աստված մեր բոլոր աղոթքները ուղիղ ընդունի որպես խունկ և մեր ազգի բոլոր ցավերին դարման լինի...»,-Վազգեն Վեհափառ ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին ծնկի եկավ և համբուրեց Վազգեն Վեհափառի աջը 1960 թվականին Վազգեն Առաջինի հայրապետական այցի օրերին եղան հետաքրքիր հանդիպումներ, որոնցից մեկի մասին կուզենայի պատմել: Հարվարդի համալսարանի ղեկավարության խնդրանքով Հայոց հայրապետը համաձայնություն տվեց այցելելու համալսարան: Վեհափառի ընդունելությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով, նույնիսկ խնդրեցին տեղ գրավել նախագահական սեղանի կենտրոնում, եղան ջերմ մաղթանքներ: Վեհափառի շքեղ ընդունելության ավարտից հետո հայտարարվեց, որ մի քանի րոպե հետո այստեղ կժամանի ԱՄՆ նախագահի ամենահավանական թեկնածուն` Ջոն Քենեդին: Որոշ լուրերի համաձայն նախագահն իր այցը համաձայնեցրել էր Վեհափառի այցի հետ: Ջոն Քենեդու հանդիպումը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ շատ տպավորիչ էր.չլռող ծափերի ներքո նա մոտեցավ Վեհափառին, բազմության առջև ծունկի եկավ, համբուրեց Հայոց հայրապետի աջը, խնդրեց`

Միսաք Թորլաքեան (1888-1968). Արդարութեան Մարտիկը - Հայոց «Նեմեսիս»-ին Հատու Հարուածը

Միսաք Թորլաքեան (1888-1968). Արդարութեան Մարտիկը - Հայոց «Նեմեսիս»-ին Հատու Հարուածը

Zepyur kdarnam

Изображение

Zepyur kdarnam

Изображение

Zepyur kdarnam

Изображение

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով

Բացառիկ . Թուրքիայում հայտնաբերվել է Ուրարտական արքայադստեր դամբարան իր ողջ թանկարժեք զարդերով
Изображение
  Կիլիկիա...Կոռիկոսի ամրոցի մայրամուտը....
Изображение
Ավետիք Իսահակյան (1875-1957) Մարտիրոս Սարյան Իսահակյանի դիմանկարը 1940 Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար, Նրանց աչքերը ինձ չեն ողջունում. Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում… Իմ ընկերները — իմ խոր մտքերն են, Որ վեհ թևերով անհունն են պատում. Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են, Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…
Изображение
  Մուսա լեռան հերոսամարտ Օգոստոսի 7-ին թշնամին սկսեց իր առաջին հարձակումը, բայց հանդիպեց համառ դիմադրության և 6 ժամյա մարտերից հետո, կորուստներ տալով, նահանջեց դեպի ելման դիրքերը: Օգոստոսի 10-ին թշնամին նորից հարձակվեցին 5.000-անոց զորքով՝ թնդանոթների ուղեկցությամբ: Նկարում՝ Մուսա լեռ, Կիլիկիա Մուսա լեռը (Ջաբալ Մուսա, Մովսեսի լեռ) մտնում էր պատմական Անտիոքի գավառակի մեջ, որն իր հերթին Հալեպի վիլայեթի մասն էր կազմում։ Մուսա լեռան շուրջը, նրա փեշերին, վաղուց ի վեր ծվարել էին վեց հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խտրբեկ, Յոգունոլուկ, Հաջի Հաբիբլի, Բիթիաս, շրջապատի մահմեդական բնակչության մեջ կղզիացած։ Յոթերորդ հայաբնակ գյուղը՝ Քեսապը կտրված էր սրանցից, գտնվում էր 18 կիլոմետր հեռավորության վրա։ Հայկական այս գյուղերը, թեև կտրված բնօրրանից՝ Արեմտյան Հայաստանից, ապրում էին լիարժեք ազգային կյանքով, ունեին իրենց դպրոցները, եկեղեցիները։ Պետք է ասել, որ Սուեդիայի հայությունը նախկինում էլ աչքի է ընկել իր ըմբոստ, ազատատենչ ոգով, չի խոնարհվել թուրքական յաթաղանի առաջ և անհրաժեշտության դեպքում դիմադրո
Изображение
  Գ. Նարեկացի. «Ահեղ ձայնս» (տաղ Սբ Խաչի) Ես ձայն զառիւծուն ասեմ, Որ գոչէր ի քառաթեւին, Ի քառաթեւին գոչէր, Ձայն առնէր ի սանդարամետս։ Սանդարամետն այն ի դող եղեալ, Սասանիւր ի ձայնէն ահեղ։ Ահեղ ձայնս, որ ես լուայ, Սա քակէ զամուրս, որ ունիմ. Զամուրս իմ քակել կամի, Գերելոցն առնել գերեդարձ։ Գերեացն երանի ասեմ, Որ եղեն ի յառն առիւծուն. Ի յառն առիւծուն եղեն, Այլ չունին ակըն տանջելոյ. Ակըն տանջելոյ չունին, Ակն ունին անանց պըսակին. Պըսակ բոլորեալ առնուն, Յառիւծէն՝ յանմահ արքայէն. Փա՜ռըս փրկողին տացուք, Որ փրկեաց զգերեալսն ի բանտէն։ Գ. Նարեկացի. Տաղ խաչի. «Ահեղ ձայնս». կատարում է Լուսինե Զաքարեանը,Ձայնագրութիւնը՝ «Վէմ» ստուդիայի https://soundcloud.com/narekatsi/ahegh-dzayns_lusine-..
Изображение
  Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի (1870 - 1936) Երկրպագություն խաչին (1901),կտավ, յուղաներկ,98x58 սմ Տեղագրություն: Մշտական ցուցադրություն, Հայաստանի ազգային պատկերասրահ
Изображение
  ՄԱՆՈՒԿՆ ԱՌ ԽԱՉ Ո՛վ խաչափայտ Դու քառաթև, Որո ճակատ Սիրո արև՝ Գամված Հիսուս, Փըչեց խոնարհ Հոգի և լույս Սեր ընդ աշխարհ, Ընդունե՞ իմ հոգիս հեզիկ փառաճաճանչ Թևերուդ տակ և սորվեցո՚ւր ինծի հավատ, Սեր, հույս, որով միշտ բաբախե իմ փափուկ լանջ, Եվ փարատե՛ լուսովդ խավարն սրտես վըհատ. Սորվիմ աղոթք Բառնալ քեզի, Երբ խութից ոտք Իմ հանդիպի Սև Սատանին, Որ ճգնի միշտ Դյութել զհոգին Ի մութ, ի վիշտ։ Պետրոս Դուրյան,1871թ.
Изображение
  ՏՕՆ ՎԵՐԱՑՄԱՆ ՍՐԲՈՑ ԽԱՉԻՆ. Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման): Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Խաչվերաց նշանակում է խաչը վեր բարձրացնել: ՍՈւՐԲ ԽԱՉԻ ՏՈՆԵՐԸ Ի տարբերություն մյուս առաքելահիմք եկեղեցիների, մեր եկեղեցում Սուրբ Խաչին վերաբերվող տոները ամենաշատն են։ Եվ դրա հիմքերը գալիս է դեռ հնուց, երբ Քրիստոսի առաքյալների, նրա սրբերի և Գրիգոր Լուսավորչի միջոցով, Խաչի նշանի զորությամբ հաստատվեց հայոց եկեղեցին, ու մեր ժողովուրդը, ապավինելով Տիրոջ հաղթական Խաչին, հարատևել է հեթանոս, բարբարոս ու այլակրոն ազգերի միջև. վկա են դրան ամբողջ Հայաստանով մեկ սփռված լուռ վկաները՝ խաչքարերը։ Ու մինչև 11-րդ դարը եկեղեցիներում, բացի Խաչից, ոչ մի երկրպագության առարկա, կամ պատկեր չի եղել, որը պատրաստում էին փայտից և դնում էին սուրբ Սեղանի ետևու

Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները

Խաչի տոները և դրանց հետ կապված պատկերները
Изображение
  Ի՞նչ է «Ճանապարհ խաչի» ջերմեռանդական աղօթքը Ո՜վ աստուածային Փրկիչ, ցանկանում եմ խոնարհ սրտով մտաբերել քո դառնակսկիծ չարչարանքներն ու մահը՝ լաւ ըմբռնելու համար Խաչի վրայ քո զոհուելու իմաստը… «Ճանապարհ Խաչի» կոչուող աղօթքների եւ խորհրդածութիւնների այս շարքը ջերմեռանդական աւանդութիւն է, որն առաւել տարածուած է Կաթողիկէ Եկեղեցում: Այն իրենից ներկայացնում է Տէր Յիսուս Քրիստոսի չարչարանքների ճանապարհի տասնչորս դրուագների նկարագրութիւններ եւ աղօթքներ, որոնք կոչւում են «Տասնչորս կայաններ»: Պատմական տուեալները փաստում են, որ այս ջերմեռանդական սովորութիւնը սկսել է տարածուել միջնադարում, Քրիստոսի չարչարանքների հետքերով գնալու փափաքից, աւելի՝ Խաչակրաց արշաւանքների ժամանակ, այն ուխտաւորների մօտ, ովքեր այցելում էին Երուսաղէմի Via Dolorosa (Չարչարանաց կամ վշտի ճանապարհ) կոչուող այն փողոցը, որտեղով, ըստ աւանդութեան, իր խաչը շալակած՝ անցել է Յիսուս, դէպի Գողգոթա: Երբ 13-րդ դարում Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզացին հիմնեց Երուսաղէմի Սրբազան Վայրերի պահպանութեան առաքելութիւնը, ֆրանցիսկեան վանականները սկսեցին լայն