ՍԻՓԱՆ-«Հպարտ սարի» լեգենդը 🗻

Նշանավոր ազգագրագետ և բանահավաք Գարեգին Սրվանձտյանը գրի է առել և մեզ փոխանցել գեղեցիկ ավանդություն Հայկական լեռնաշխարհի վեհաշուք գագաթներից մեկի, Վասպուրական աշխարհի թագն հանդիսացող Սիփան լեռան և Նոյան տապանի վերաբերյալ.
«Ահա Սիփանա սարը, այդ ահագին, բարձր, մասիսակերպ սարը, զոր և Թովմաս Արծրունին Մասիք կանվանե և գերմանացի Վագները՝ Գոռոզ լեռ: Բնակիչները մեկ բառ կերգեն այս լերան վրա իբրև հին երգ ու կըսեն.
-Նոյա տապանն եկավ ի Սիփան,
Ասաց.
-Սիփան, ա՜ռ զիս, ա՛ռ զիս:
Սիփանն ասաց.
-Գընա՛ ի Մասիս, գընա՛ ի Մասիս,
Որ մեծ է քան զիս, որ բարձր է քան զիս»:

Իսկ ահա հայ մեծանուն պատմիչ Թովմա Արծրունին նույն լեռան մասին գրում է.
«Բարձրագագաթ է, ձյունապատ ու սպիտակափառ և նման է զորավոր նախարարների մեջ զվարճացող, վայելուչ մազերով փառահեղ թագավորի, որն առջևում տեսնում է կապուտակ ու ծիրանագույն դաշտի նմանվող ծովը»:

4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է Արարատից (5165. ներկայիս Թուրքիա), Սաբալան/Սավալան (4811մ. ներկայիս Իրան), Ջիլոյից (4168մ. ներկայիս Թուրքիա) և Արագածից (4065մ հյուսիսային գագաթ) հետո:

Սիփան սարը, որ հին հայկական աղբյուրներում հայտնի է նաև Նեխ Մասիք (Փավստոս Բյուզանդն անվանում է Մեծ Լեառն Մասիք), Մասիաց լեռ, Ծիպան, Էրիդա և այլ անուններով, Ժողովրդական հին հավատալիքներում հանդես է գալիս որպես Հայկ նահապետի խորհրդանիշը,իսկ Նեմրութը՝ Բելի: Սրվանձտյանանցն այդ երկու լեռների մասին գրել է «..Որպես թե Նեմրութն լիներ Բելը և Սիփանը մեր Հայկը, որ զԲելն իր ոտքին տակ կապած է»::
Սիփան լեռը գտնվում է Վանա լճի հյուիսային ափին: Լեռան լանջերը ծածկված են մարգագետիններով։ Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով

4058 մ. բարձրություն ունեցող Սիփան լեռը Հայկական լեռնաշխարհի 5-րդ ամենաբարձր լեռն է Արարատից (5165. ներկայիս Թուրքիա), Սաբալան/Սավալան (4811մ. ներկայիս Իրան), Ջիլոյից (4168մ. ներկայիս Թուրքիա) և Արագածից (4065մ հյուսիսային գագաթ) հետո:

Սիփանն արվեստում
Փ. Թերլեմեզյան, Սիփան սարը Կտուց կղզուց (1915)
Սիփան սարը իր գեղեցկությամբ գրավել է նաև հայ նկարիչների ուշադրությունը: Փանոս Թերլեմեզյանի բնանկարների շարքում իրենց առանձնահատուկ հմայքով, տեղանքի ճանաչելի պատկերավորմամբ են առանձնանում հեղինակի ծննդավայրի` Վանի և Վանա լճի տեսարանները: 1915 թ. հայ ժաղովրդի պատմության օրհասական պահերին է վրձնել գեղանկարիչը «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...