Ալաշկերտի դաշտ — Վաղարշակերտ

Ալաշկերտ-Վաղարշակերտի դաշտը կը գտնուի Արեւմտեան Հայաստանի՝ Հայկական Լեռնաշխարհին մէջ, Հայկական Պար, Շարիան և Ծաղկանց լեռնաշղթաներուն միջեւ։ բարձրութիւնը՝ մինչեւ 1900 մ, կեդրոնական մասին՝ 1650 մ։

Ալաշկերտի դաշտի օգտակար հանածոներն են ծծումբը եւ տորֆը։ Կան ջերմուկներ։

Ձմեռը խստաշունչ է, ամառը՝ զով, Օգոստոսի միջին ջերմաստիճանը՝ +16 °C-էն +18 °C։ Գետային ցանցը խիտ է, ձմեռը գետերէն շատերը կը սառցակալին։ Գլխաւոր գետը Արածանին է։ Ալաշկերտի դաշտին բերրի սեւահողեր են։ Տարածքը մարգագետնա-տափաստանային է, գետահովիտներուն եւ նախալեռնային ձորակներուն կան թփուտներ։Ալաշկերտի դաշտին վրայ 18-19 դարերուն աւելի քան 360 հայկական գիւղեր կային: Աւելի ուշ, հայերու դէմ ցեղասպանութեան հետեւանքով՝ հայ բնակչութեան մեծամասնութիւնը սպաննուեր է կամ հեռացեր:

Ալաշկերտի դաշտը առհասարակ կը համապատասխանէ պատմական Բագրեւանդ գաւառին։ Ալաշկերտի դաշտի հարաւարեւելեան հատուածը անցեալին կը կոչուէր Ձիրաւ, իսկ արեւմտեանը՝ հիմնական հատուածը, Բագրեւանդի դաշտ։ Ալաշկերտի դաշտին է Ալաշկերտ քաղաքը, զոր հիմներ է հայոց Վաղարշ Ա թագաւորը (II դ.)։ 371 թուականին։ Ձիրաւի դաշտին վրայ տեղի ունեցեր է Ձիրաւի ճակատամարտը՝ հայկական բանակը առաջնորդեր է Պապ թագաւորը եւ Մուշեղ Սպարապետը, որտեղ հայկական բանակը փառահեղ յաղթանակ տարեր է սասանեան բանակին նկատմամբ։

ՁԻՐԱՎԻ ԴԱՇՏ

http://westernarmeniatv.com

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...