Կարսի բերդ

Կարսի բերդը Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդն է: Անվանել են նաև «Կարուց բերդ», «Ամրոցն Կարուց», «Ամուրն Կարուց» անուններով: Կարսը գտնվում է Ախուրյանի աջակողմյան վտակ Կարսի գետի ափին, մոտ 1800մ. բարձրության վրա: Կարսը մատենագրության մեջ հիշատակվում է 9-10-րդ դարերում, սակայն որպես բերդ կամ բնակավայր գոյություն է ունեցել դեռ հնագույն ժամանակներից (Ք.ա. 9-6-րդ. դդ.):
Հնում Կարսը մտնում էր Այրարատ աշխարհի Վանանդ գավառի մեջ: Նրա առաջին տերերը Վանանդի նախարարներն էին, որոնք հիշատակվում են IV դարից, իսկ Կարսը նրանց գլխավոր բերդն ու նստոցն էր: 9-րդ դարից Կարսը հիշատակվում է որպես բերդաքաղաք, իսկ 928 թ. դառնում Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը:
961թ., երբ երկրի մայրաքաղաքը տեղափոխվեց Անի, Կարսը մնաց Բագրատունիների կրտսեր ճյուղի` Կարսի կամ Վանանդի թագավորության մայրաքաղաք:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...