Ավետիք Իսահակյան (1875-1957) Մարտիրոս Սարյան Իսահակյանի դիմանկարը 1940

Ապրում եմ մենակ, մարդկանց մեջ օտար,
Նրանց աչքերը ինձ չեն ողջունում.
Մարդկանց սըրտերը փակ են ինձ համար
Եվ նրանց հոգին ձայնըս չի լսում…

Իմ ընկերները — իմ խոր մտքերն են,
Որ վեհ թևերով անհունն են պատում.
Այն վառ աստղերը — գըթոտ աչքերն են,
Որ վշտիս ժամին ինձ քաղցր են ժպտում…

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...