Գալինջաքար ամրոց

Տավուշի մարզի Բերդավան գյուղի հարավ-արևելյան կողմում գտնվում են Գալինջաքար ամրոց (X-XVII), բազիլիկ եկեղեցու ավերակներ և միջնադարյան գերեզմանոց: Դատելով ճարտարապետական ձևերից` ամրոցը կառուցվել է Դավիթ Անհողին թագավորի օրոք (989-1048թթ.): Ամրոցը ունի ձվաձև հատակագիծ, իսկ միակ մուտքը արևմտյան կողմից է, ունի 2 մեծ և 7 փոքր շրջանաձև աշտարակներ: Բերդավան կարելի է գնալ Կողբից հյուսիս-արևմուտք շարժվելով: Իսկ ասֆալտապատ ճանապարհով ձախ թեքվելու և գետակն անցնելու դեպքում, եթե նորից թեքվեք ձախ, կարող եք մեքենայով բարձրանալ միջնադարյան գեղատեսիլ Գալինջաքար ամրոցի մոտ: Ամրոցը գտնվում է բլրի վրա, Ադրբեջանի սահմանից ոչ հեռու: Այստեղ կա հին խաչքարների մեծ հավաքածու:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...