Եփրատի վտակներից մեկի Ոսկեգետակի վրա ծվարած գյուղաքաղաքը` Արաբկիրը, ուր ծնվել եմ ես, սովորություն ուներ ամռանը կավե տանիքներին քնել։ Բայց մեր տանիքների կավը սովորական գորշ կավ չի եղել, այլ մոտակա լեռներից պեղված հատուկ կապույտ ու անջրանցիկ կավ, որ երազային երանգներ է տվել գյուղաքաղաքին։ Մի ուրիշ բարեմասնություն էլ է ունեցել այդ կավը, երբ երեկոները ջուր են ցողել տանիքին, կավը ծոթրինի ու մանուշակի պես է բուրել, ու հոգնաբեկ մարդկանց այնպես է թվացել, թե իրենք ծոթրինի ու մանուշակի մեջ են քնած։

Վահագն Դավթյանի «Անխորագիր» վիպակից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...