ՎԱՆԱ ԾՈԱԿ-Կտուց կղզի Ժ ՓՈԹՈՐԻԿ


Ծովը խաղաղ էր:
Արեգակը այժմ բոլորովին ծածկվեցավ: Մառախուղը, հետզհետե աճելով,
ընդարձակվելով, բռնել էր ամբողջ հորիզոնը: Մի քանի քայլ հեռու ոչինչ չէր երևում.կղզին անհետացավ մեր աչքերից: Անձրևը սկսեց սաստկանալ: Վերևից հեղեղ,332ներքևից ալեկոծություն:

Կտուց Կղզին այժմ պարզ երևում էր: Մառախուղի միջից, ես նշմարում էի աբեղաների մռայլ կերպարանքները, որոնք, ափի մոտ կանգնած, իրանց ջերմեռանդ, աղերսավոր ձեռքերը տարածել էին դեպի երկինքը:
Մի քանի անգամ ալիքները այնպես սաստկությամբ անցան նավակի վրայից, որ փոքր էր մնում, մի թեթև փետուրի նման, մեզ ողողեին և իրանց հետ տանեին: Ես բնազդմամբ բռնեցի դրոշակի թույլ ձողից: Ասլանը ծիծաղեց:
Պարանը կտրվեցավ...
Այնուհետև ի՞նչ պատահեց, ի՞նչ կատարվեցավ մեզ հետ, ես մինչև այսօր էլ չեմ կարողացել ճիշտ կերպով պատկերացնել իմ մտքում: Այսքանը միայն աղոտ կերպովհիշում եմ, որ կոհակները կրկին բարձրացան, և ես, ինչպես երազի մեջ, զգացի, որ նավակը այլևս իմ ոտների տակին չէր. ես ընկղմված էի ջրի մեջ, մրրկածուփ ալիքները խաղացնում էին ինձ, երբեմն դեպի հատակը տանելով, երբեմն դեպի վեր բարձրացնելով, և այդ ժամանակ, կարծես մի աներևույթ զորություն ինձ պինդ բռնած ուներ: Երկար մենք տարուբերվում էինք ջրային տարերքի մեջ, բայց զորությունը ինձանից չէր բաժանվում:
Այդ զորությունը ինձ դուրս հանեց կղզու վրա, բոլորովին անզգայացած և կիսաշունչ դրության մեջ: Եվ դա ուրիշ ոչ ոք չէր, բայց միայն իմ ազատիչը, իմ բարեկամը՝ Ասլանը:
Երբ աչքերս բաց արի, երբ փոքր-ինչ ուշքի եկա, ինձ մի խումբ աբեղաներից
շրջապատված գտա: Նրանք անդադար փառք էին տալիս աստծուն, որ ազատվեցանք:

Րաֆֆի «ԿԱՅԾԵՐ»,էջ 331,332,334

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...