ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՐԱԲԿԻՐ. ՈՍԿԵԳԵՏԱԿՆ Է.

...Փակում եմ աչքերս եւ իմ դեմ նորից Ոսկեգետակն է, Երմոնյա տատս գետափին ծնկած բուրդ է լվանում: Ես ու

քույրս ոտաբոբիկ վազում ենք գետակն ի վար ու

հավաքում ջրի փախցրած բուրդը:

Հետո եմ, իհարկե, գլխի ընկել, որ այդ օրը տատս վերջին անգամ էր բուրդ լվանում Ոսկեգետակում, որ ես ու քույրս վերջին անգամ էինք վազվզում արցունքի պես վճիտ այդ ջրերում, եւ հուշի այդ բեկորը վերջիններից է ծննդավարիցս բերած իմ կիսաիրական ու կիսաերազային հուշերի մեջ...

Վահագն Դավթյանի «Անխորագիր» վիպակից

....... Հավանաբար Եփրատի ընթացքը բռնած իմ նախնիները եկել, մտել են այդ հովիտը եւ տեսնելով, որ շատ է բարեբեր, գեղեցիկ, օդասուն ու ջրառատ, որոշել են հենց այդտեղ էլ կանգ առնել:

Նայել են հովտի միջով հոսող վճիտ ու թափանցիկ գետակին ու տեսնելով, որ հատակի ավազը ոսկուն է տալիս, անունը Ոսկեգետակ են դրել...

Վահագն Դավթյանի «Անխորագիր» վիպակից

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...