ԱՆԻ

Անին այսօր գտնվում է Թուրքիայի Կարս նահանգի, Ախուրյան գետի աջ ափին, Անի գետակով, Իգաձորով, Ծաղկոցաձորով և Գայլաձորով սահմանափակվող 1500մ. բարձրության եռանկյունաձև հրվանդանի վրա: Անին իր անունը ստացել է Բարձր Հայքի Դարսնաղի գավառի Անի բերդաքաղաքից, որը հեթանոս հայերի կրոնական կենտրոնն էր: Բնակչության աճի պատճառով օգտագործվել են Ծաղկոցաձորի, Ալաջաձորի, Գլիձորի և Ախուրյանի ձորի բնական քարայրները, որոնք հարմարեցվել են բնակության համար: Բնական և արհեստական հարյուրավոր քարանձավներից բաղկացած թաղամասը գտնվում էր Ծաղկոցաձորի և Գայլաձորի ուղղությամբ։ Այս քարայրներում կային կրկնահարկ և եռահարկ բնակարաններ, ընդարձակ սրահներ, եկեղեցիներ, խանութներ ու պահեստներ, գերեզմանատուն, գաղտնարաններ։ Միանգամայն հասկանալի է, որ այդ քարայրներն օգտագործվել են նաև պաշտպանական նպատակներով։ Եղել Է եկեղեցի ու տոհմական դամբարան /այս դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է 4-5 տարեկան աղջկա մումիայի վերածված մարմին/:

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...