Թմկաբերդ ամրոցը. Ջավախք

Թմբկաբերդ, Թմուկ կամ Թմբուկ, Թմոգվի, միջնադարյան բերդ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Վերին Ջավախք գավառում՝ Կուր գետի ձախ ափին։ Ներկայումս գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ասպինձայի (Ասպնջակ) շրջանում

Բերդը գտնվում է երեք բարձրադիր բլուրների վրա և ուներ մոտ 150 մ երկարություն և 30 մ լայնություն` շրջապատված պարիսպներով ու երեք բլրի վրա առանձին կառուցված աշտարակներով։ Պարիսպներն ու աշտարակները կառուցված էին սրբատաշ քարով ու կրով և ունեին մոտ 1,5 մ հաստություն:

Թմբկաբերդն ուներ երեք դուռ՝ հարավային, հյուսիսային և արևելյան։ Առանձին ցածրադիր բլրի վրա պահպանվել են մատուռի հարավային և արևելյան պատերը, որոնց վրա ժամանակին պատկերված են եղել Սուրբ Աստվածածինը, երկու կույսերը և երկու առաքյալները: Հարավային պատի կամարի ներքևի մասում երևում է մի սրբի պատկեր: Հարավային դռան մոտից ստորգետնյա ճանապարհը ժայռի միջով իջնում է դեպի Կուր գետը։ Բլուրներից մեկի առջևում կա 4,5 մ բարձրությամբ կոթող, որի շուրջը առկա են տների ավերակներ։

Այստեղ է գտնվում Թմբուկ (Թմոգվի) գյուղը, որի գերեզմանատանը կան հայերեն արձանագրություններով բազմաթիվ տապանաքարեր ու խաչարձաններ: Խաչքարերից մեկի վրա նշված է ՊԿԶ (1417 թ.)։ Բացի այդ, բերդի մոտակայքում հայտնաբերվել է գերեզմանաթումբ, որը վերագրվում է մթա III-II հազարամյակներին]։ Ավերակ տների պատեր կան նաև բերդի դիմաց, Կուր գետի աջ ափին:

Թմոք (Թմկաբերդ)
Ախալքալաքից ուղիղ գծով 14 կմ արևմուտք, պաշտոնապես Թմոգվի վերանվանված նախկին Մարգաստան և պատմական Թմոք գյուղից 1,5 կմ հարավ-արևմուտք, Կուր գետի ձախ ափին վեր խոյացող լեռան գագաթին պահպանվում են համանուն բերդի ավերակները:

ԹՄՈՔ (ԹՄԿԱԲԵՐԴ).Անվան ծագումը. անունը ծագում է «մոգ» բառից (Թ-մոգվ-ի) :

Պատմություն. մատենագրական աղբյուրներում Թմոք բերդի առաջին հիշատակություններից մեկը վերաբերում է Թ դարում՝ արաբական արշավանքների ժամանակ բերդի գրավմանը. «...զԹմօք և զԽուիլա...» :

Հայտնի է, որ բերդը խիստ տուժել է 1089, 1283 և 1319 թվականներին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից :

Տևական ընդմիջումից հետո Թմոք բերդի մասին նոր վկայությունների հանդիպում ենք ԺԵ դարի ձեռագիր հիշատակարաններում: Դրանցից առաջինը (1410 թ.) վերաբերում է հայտնի ազգային և եկեղեցական գործիչ «Երանելի եռամեծ Սբ. Գրիգոր Տաթևացի անյաղթ փիլիսոփայի և Հայոց մեծ տիեզերալոյս վարդապետի» ծննդյան վայրին («Ծնեալ յաշխարհին Վրաց, ի յամուրն Թմոք...»), ապա` 1426 թ. («Թվ. ՊՀԵ (1426), ի Մալխաս և յանառիկ դղեակս Թմոք, ընդ հովանեաւ սուրբ Աստուածածնի, ձեռամբ մեղապարտ գրչի Անւոյ եպիսկոպոսին տէր Յովհաննիսի...»), 1442 թ. («Եւ ես ... սուտանուն Ոհաննէս միայնակեաց, ի գաւառէն Վրացտանայ, ի յամուրին դղեակէն Թմոքոյ, ըստ իմում անարժանութեանս գծագրեցի զսայ...») և 1448 թ. («...և Թմոքայ քահանայիցս՝ Մկրտիչ իրիցոյ և Առաքել իրիցոյ...») հիշատակությունները:

Շահ-Աբասի անվան հետ առնչվող` բերդի անկման դեպքերի արձագանքները ավանդապատումների ձևով պահպանվել են հայ և վրաց գրականության մեջ :

Թմոք բերդը կառուցված էր հայ միջնադարյան բերդաշինությանը հարազատ ու լայն տարածում գտած կառուցողական սկզբունքներով և ռազմավարական հնարքներով: Ժայռապատ լեռնագագաթի խոցելի հատվածները ամրացված էին կիսաբոլորակ աշտարակներով հզորացված պարսպապատերով: Բերդի ներսում պահպանվում են սրբատաշ քարից կառուցված իշխանական ապարանքի մնացորդներ, պարսպապատերին կից օժանդակ շինություններ և ժայռակերտ աստիճաններով մինչև Կուր գետի ափը ձգվող գետնուղին: Առաջիններից մեկը, որ տվել է Թմկաբերդի նկարագրությունը, ազգագրագետ Ե. Լալայանն է. «Պարիսպը, որի լայնությունը 1,5 արշին է, կրով և տեղ տեղ սրբատաշ քարերով շինված, բոլորում է այս երեք լեռների շուրջը, յուրաքանչյուրի վրա մի մի աշտարակ բարձրացնելով ու ձգվում գնում կողքի լեռները, ուր միանում է յուրաքանչյուրի վրա շինված մի մի աշտարակի: Բուն ամրոցի հանդեպ, արևելյան կողմը բարձրանում է այս երեք լեռներին կպած մի տափարակ բլուր, որ նույնպես պարսպապատ է: Ամբողջ բերդն ունի երեք դուռ՝ հարավից, հյուսիսից և արևելքից, որ տանում է դեպի բլուրը...: Հարավային դռան մոտ մի ստորերկրյա անցք ժայռի միջով իջնում է մինչև Կուրը, ջուր բերելու համար»:

Նյութը՝1.Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
2.wwwblish.php?mid=5&more=2&cont=33&obid=57&uid=3530
3.https://mapio.net/

Комментарии

Популярные сообщения из этого блога

«ԵԿԵՂԵՑԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ» - երգ, խոսք՝ ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ Դաշնակահար` ԱՆԱՀԻՏ ՄԵ...